Իրադարձային
-ից
-ը
15:42 • 11.08.19Կուրբան Բայրամի մեկնարկի օրը բախումներ են տեղի ունեցել արաբների և ոստիկանների միջև Երուսաղեմի Տաճարի լեռան մոտԵրուսաղեմի պատմական կենտրոնում գտնվող կրոնական սրբավայրում՝ Տաճարի լեռան մոտ, կիրակի բախումներ են տեղի ունեցել իսրայելական ոստիկանության և տեղի արաբա-մահմեդական համայնքի ներկայացուցիչների միջև:
15:23 • 11.08.19Չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ. Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է տեղի հասարակական տրանսպորտին՝ ներկայացնելով իր ուղևորությունը ՎանաձորՌուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ճանապարհորդում է Հայաստանում, անդրադարձել է հանրային տրանսպորտին՝ ընդգծելով դրական և բացասական կողմերը:
14:56 • 11.08.19Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (տեսանյութ)Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
14:48 • 11.08.19Չինաստանի արևելյան ափերին մոլեգնող «Լեկիմա» թայֆունը չի հանդարտվում. տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի«Լեկիմա» հզոր թայֆունը Չժենցզյան նահանգի ափերին մոլեգնում է շաբաթ գիշերվանից: Այդ պահին քամու ուժգնացումը կազմել է 50 մ/վայրկյան:
13:54 • 11.08.19Հովիտներում և նախալեռներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԱռաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
13:47 • 11.08.19«Խաբեբա, խաբեցիր մեզ, ոչ մի փոփոխություն չի եղել». միջադեպ՝ Գյումրիում վարչապետի ուղիղ միացման ժամանակ«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը:
13:35 • 11.08.19Լոռու մարզում վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան. Shamshyan.comՎրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
13:19 • 11.08.19Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դինԺամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցել են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:
13:06 • 11.08.19Հնդկաստանում մուսոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 95 մարդ է զոհվելՀնդկաստանը մուսոնային անձրևների ազդեցության տակ է գտնվում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ամեն տարի ավերածությունների և մարդկային կորուստների հանգեցնելով: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են մի քանի օր:
12:43 • 11.08.19Իսրայելցի զինվորականների և զինված պաղեստինցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Գազայի սահմանինՆշվում է, որ սա արդեն երկրորդ միջադեպն է մեկ օրում. նախօրեին իսրայելցիները 4 գրոհայինի են ոչնչացրել, որոնք փորձել են ներխուժել երկրի տարածք:
12:24 • 11.08.19Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկնել է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ (տեսանյութ)Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
11:52 • 11.08.19Լիբիայում ականապատ մեքենայի պայթյունից ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելության աշխատակիցներ են զոհվելՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը դատապարտել է հարձակումը: Ավելի ուշ կազմակերպության ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահական միջոցառումների գծով օգնականը նշել է, որ ՄԱԿ-ը չի հեռանալու Լիբիայից:
11:31 • 11.08.19Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժածՕգոստոսի 11-ին` ժամը 00:07-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
11:17 • 11.08.19Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-իՀարցաքննությունից հետո Աթամբաևին մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի՝ բանտից անօրինական ազատ արձակման շուրջ հարուցված կոռուպցիոն գործով:
10:34 • 11.08.19Կորել է Արզական գյուղի բնակիչը. որոնողական աշխատանքներին մասնակցում է 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացիԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
