Իրադարձային
-ից
-ը
14:12 • 14.07.19Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանում հուլիսի 14-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:51 • 14.07.19Ասֆալտապատման աշխատանքների հետ կապված ունենք որակի և մոտեցման վերաբերյալ խնդիրներ. Դավիթ ԽաժակյանԵրևանի ճանապարհների ասֆալտապատման հարցում քաղաքապետարանը կարող էր նոր մոտեցում որդեգրել և նոր ստանդարտներ սահմանել, մենք ունենք որակի հետ կապված խնդիր և ունենք մոտեցման խնդիր:
13:32 • 14.07.19Ծովինարի մոտ ավտոմեքենա է այրվել. վարորդը և երկու ուղևորներն այրվածքներ են ստացելՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 14-ին՝ ժամը 03:12-ին, տեղեկություն է ստացել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
13:27 • 14.07.19Թուրքիայում վայրէջք է կատարել С-400-ների դետալներով 5-րդ ռուսական օդանավըԱռաջիկա մեր օրվա ընթացքում նախատեսվում է համալիրների դետալներով բեռնված ևս երկու օդանավի վայրջէքը բազայի տարածքում:
13:12 • 14.07.19Վերին Արտաշատում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում հրդեհ է բռնկվելՀուլիսի 14-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:
13:01 • 14.07.19Մարտունիում խորհրդակցության ժամանակ քննարկվել են քաղաքաշինությանն ու գյուղատնտեսությանն առնչվող հարցերԱրցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:
12:29 • 14.07.19Միջերկրական ծովում հայտնաբերվել են Թունիսի ափերի մոտ խորտակված նավի 82 ուղևորների մարմիններըԱպօրինի ներգաղթյալներով լի նավը խորտակվել էր հուլիսի 4-ին: Ձկնորսական նավերը փրկել էին ուղևորներից միայն 4-ին, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր:
12:14 • 14.07.19Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից. Ա. ՀարությունյանԵրեխաների տրամադրությունը լավ էր, կազմակերպումը` վատ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով տպավորությունները Հանքավանի ճամբարներից մեկի այցից:
12:09 • 14.07.19Կրակոցներ՝ Սյունիքում. հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 29-ամյա և 24-ամյա եղբայրները. Shamshyan.comՀուլիսի 13-ին կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։
12:00 • 14.07.19Կիևում կայանած ուղևորատար ավտոբուսը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է (լուսանկարներ)Դեպքի պահին ավտոբուսը կայանած է եղել: հրշեջների եզրահանգմամբ՝ այն դիտավորյալ հրդեհել են: Հրդեհն մարելու համար հրշեջներից շուրջ մեկ ժամ է պահանջվել: Հրդեհի հետևանքով ավտոմուսն ամբողջությամբ այրվել ...
11:45 • 14.07.19Opel Astra G-ն դուրս է եկել Քաջարան-Մեղրի ավտոճանապարհից և ընկել ձորը. տուժածի վիճակը միջին ծանրության էՓրկարարները ձորից դուրս են բերել երկու ուղևորներին, ովքեր հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
11:14 • 14.07.19Լիբիայի ազգային բանակը նոր հարձակումներ է սկսում Տրիպոլիի ուղղությամբ«Լիբիայի ազգային բանակը նոր փուլ է սկսում, մենք կհայտնվենք ալ Շահիդա հրապարակի դարպասներից այն կողմ, թշնամին պարտություն է կրում և սկսել է փախուստի դիմել մարտի դաշտից՝ քաղաքի ներսում ...
11:12 • 14.07.19Քաղաքացին ընկել է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքըՀուլիսի 13-ին` ժամը 21:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
10:44 • 14.07.19Լոնդոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներՄիջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի ուշ երեկոյան՝ Բաթերսի թաղամասում: Ոստիկանությունը ծեծկռտուքի մասին ահազանգ է ստացվել, որից հետո ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ հայտնաբերելով, որ ...
10:41 • 14.07.19Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին երկրի Ազգային տոնի կապակցությամբՀամոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
