Միջերկրական ծովում հայտնաբերվել են Թունիսի ափերի մոտ խորտակված նավի 82 ուղևորների մարմինները
Մեկ շաբաթ տևած որոնումներից հետո հայտնաբերվել են Թունիսի ափերի մոտ նավաբեկության ենթարկված նավակի բոլոր ուղևորների մարմինները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ծովից դուրս է բերվել 82 մարդու դի, որոնք գտնվել էին նավակի վրա: Նավաբեկությունից փրկված 3 ուղևորները հայտնել են Թունիսի առափնյա անվտանգության աշխատակիցներին, որ նավակում ընդհանուր առմամբ 86 մարդ է եղել:
Հիշեցնենք, որ ապօրինի ներգաղթյալներով լի նավը խորտակվել էր հուլիսի 4-ին: Ձկնորսական նավերը փրկել էին ուղևորներից միայն 4-ին, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: Մյուս 82 ուղևորներն անհետ կորած էին համարվում: Ողջ մնացածները Մալիի քաղաքացիներ են:










