Իրադարձային
-ից
-ը
22:42 • 11.04.19Երևանում քաղաքացին ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակներըԱպրիլի 11-ին` ժամը 17:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:
22:34 • 11.04.19Սյունիքում ՊՆ համարանիշով ЗИЛ-ը վթարի է ենթարկվել. 18 զինծառայող հոսպիտալացվել է (թարմացված)Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
22:19 • 11.04.19Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով պահպանել խաղաղությունը (տեսանյութ)Սրբազան քահանայապետը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա տեղակալ Ռիեկ Մաչարին, որը դարձել էր ապստամբների առաջնորդը, և երեք փոխնախագահի՝ պահանջելով հարգել հրադադարը, որն իրենք կնքել են:
21:37 • 11.04.19ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ԱԳ փոխնախարարը՝ ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանըԲրյուսելում ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին
21:20 • 11.04.19Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող հյուրանոցներից մեկում. կան բերման ենթարկվածներ. Shamshyan.comՈստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
21:11 • 11.04.19Ատելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է. Արման Թաթոյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի հետ կապված աղմուկի մասինԱտելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է: Այս երևույթը հատկապես նկատելի է սոցիալական մեդիայում: Ատելությունը, սպառնալիքը կամ բռնության կոչը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով:
21:10 • 11.04.19ԱՄՆ-ում գազատարի պայթյունի հետևանքով ոչնչացել է 80 հազվագյուտ Porsche-ից կազմված հավաքածունՀավաքածուն կազմված է եղել ավելի քան 80 մեքենայից՝ գերժամանակակից 918 Spyder հիբրիդային սուպերքարից մինչև 356 ամենահին պահպանված նմուշը:
20:22 • 11.04.19Էդուարդ Աղաջանյանը հրաժարվել է իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից, գործնական նպատակներով այցերին օգտվում է հերթապահ ավտոմեքենաներիցՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլի՝ իր հետ կապված հրապարակումներին: Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հրաժարվել է
20:10 • 11.04.19ԵԿՄ-ն հերքում է հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք միության անդամության վկայականներ են վաճառվելԵրկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:
19:47 • 11.04.19Անհետ կորած 17-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Երանոս գյուղումՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին հայտնի էր դարձել 17-ամյա Սասուն Այվազյանի անհետ կորելու մասին:
19:34 • 11.04.19Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին․ Նիկոլ ՓաշինյանԵթե որևէ մեկը որևէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին։ Այսօր Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
19:13 • 11.04.19Նյույորքյան հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի միանգամից 15 աշխատակցուհիներ սպասում են իրենց երեխաների ծննդինԲուժքույրերի խոսքով՝ իրենց բախտը շատ է բերել աշխատավայրի հարցում. նրանք աշխատում են ծննդաբերական և նորածինների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում:
19:09 • 11.04.19Հայաստանում տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, թե կառավարությունն ինչու «փայ չի մտնում»․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում են այն հայտարարությունները, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն ու ռազմավարություն չունի։ Միևնույն ժամանակ նա Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց, թե գիտի՝ ինչու են նման հայտարարություններ լինում։
18:59 • 11.04.19Երևանում՝ «Կրպակ» սուպերմարկետի պահեստում, հրդեհ է բռնկվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաղարշյան փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի նկուղում (մոտ 120 քմ)։
18:52 • 11.04.19Երևանում քաղաքացին փորձել է ցած նետվել վերնանցումիցԱպրիլի 11-ին` ժամը 14:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մոտակայքում գտնվող վերնանցումից, քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:
