Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով պահպանել խաղաղությունը (տեսանյութ)

22:19 • 11.04.19

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, սրբազան քահանայապետը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա տեղակալ Ռիեկ Մաչարին, որը դարձել էր ապստամբների առաջնորդը, և երեք փոխնախագահի՝ պահանջելով հարգել հրադադարը, որն իրենք կնքել են:

«Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկեք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Սուդանցի առաջնորդները տպավորվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, ծնկի է իջել օգնականի օգնությամբ՝ համբուրելու իրենց կոշիկները: