Իրադարձային
-ից
-ը
13:53 • 17.03.19Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներն ավերել են Շառլ Ազնավուրի սիրելի Le Fouquet's ռեստորանը (տեսանյութ, լուսանկարներ)Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այն հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներ։ Նշվում է, որ Le Fouquet's հաճախ էր այցելում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։
13:32 • 17.03.19Վայոց Ձորում 48-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. Shamshyan.comԵրեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 48-ամյա Կարեն Բաբայանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 GC 015 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի...
13:22 • 17.03.19Արագած գյուղի բնակիչները բացել են առավոտից փակված Երևան-Վանաձոր մայրուղին. ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է(թարմացված, լուսանկարներ)Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։
12:52 • 17.03.19Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին (տեսանյութ)Մեսրոպ Մութաֆյանը կյանքից հեռացել է մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում։ Պոլսո Հայոց պատրիարքը ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի գտնվում էր կոմայի մեջ։ Տարիներ շարունակ նրա պարտականությունները կատարել է պետության կողմից որպես պատրիարքի փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
12:49 • 17.03.19Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի և քուրդ զինյալների բախման ժամանակ երկու կողմից զոհեր են գրանցվել․ Թուրքիայի ՊՆԻրայքան Քրդստանի տարածքում թուրքական ԶՈւ-ի և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև բախման հետևանքով 2 թուրք զինվորական է մահացել, թուրքական կողմն ունի նաև 8 վիրավոր։
12:32 • 17.03.19Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Facebook-ը հեռացրել է դաժան սպանդի 1,5 մլն տեսանյութԸնկերությունում հայտնել են, որ արել են դա ահաբեկչության զոհերի հարազատների ու նրանց վշտի հանդեպ հարգանքից ելնելով։
12:16 • 17.03.19Մեղրիում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 14 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
11:29 • 17.03.19Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 3 մեքենա. տուժածները հոսպիտալացվել ենՄարտի 16-ին, ժամը 23:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:59 • 17.03.19ՀՀ-ում նվազել է տաքսի ծառայություն մատուցողների թիվըՆախորդ տարվա համեմատ Հայաստանում այսօր գործում են ավելի քիչ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձիք։ Այս մասին պարզ է դառնում Tert.am-ի...
10:41 • 17.03.19Երևանի բարձրադիր գոտում սպասվում են տեղումներ ձյան տեսքով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումըՄարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
10:33 • 17.03.19Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
10:20 • 17.03.19Բագրատաշենի մաքսատան մոտ 14.5 տոննա զուգագուլպա տեղափոխող բեռնատար է այրվելՄարտի 16-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, այրվում է բեռնատար:
10:08 • 17.03.19Արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. Գագիկ ՍուրենյանՄարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
10:02 • 17.03.19Տիգրանաշենի ոլորաններին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակըՄարտի 16-ին, ժամը 20:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:56 • 17.03.19Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՄարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
