Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի և քուրդ զինյալների բախման ժամանակ երկու կողմից զոհեր են գրանցվել․ Թուրքիայի ՊՆ
Իրաքյան Քրդստանի տարածքում թուրքական ԶՈւ-ի և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև բախման հետևանքով 2 թուրք զինվորական է մահացել, թուրքական կողմն ունի նաև 8 վիրավոր։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Ըստ աղբյուրի՝ ՔԱԿ-ը բախման ժամանակ նույնպես ունեցել է մարդկային կորուստներ, մասնավորապես՝ սպանվել է 6 գրոհային, որոնցից մեկը կին։
Նշենք, որ քրդական կողմը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել տարածված տեղեկատվությունը։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով հիմնել քրդական պետություն Թուրքիայի հարավ-արևելյան (պատմական Արևմտյան Հայաստանի զգալի մասը), Իրաքի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում։
Կազմակերպությունը հիմնել է Աբդուլլահ Օջալանը 1978 թվականին։










