Իրադարձային
-ից
-ը
11:26 • 12.07.25ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուՊետդեպարտամենտի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, լրատվամիջոցին հայտնել է, որ կրճատման ծանուցումներ են ուղարկվել 1,107 քաղաքացիական ծառայողների և 246 օտարերկրյա ծառայության աշխատակիցների։
09:54 • 12.07.25Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ ՄեդվեդևըՄեդվեդևը ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար է, ինչպես նաև ԽՍՀՄ Քաղբյուրոյի և Նախագահական խորհրդի անդամ։
09:43 • 12.07.25Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժածՏուժածներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
23:22 • 11.07.25Արարատի մարզում «Lexus»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկելԵրեկ՝ հուլիսի 10-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լուսի Մ.-ն։
22:33 • 11.07.25Սա բարոյական վախճան է, ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը, կամակատար լինելն այս տեսքն ունի. Խաչիկ ԱբաջյանԻնչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:
21:48 • 11.07.25Սյունիքի մարզում պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըԱյսօր՝ հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
21:19 • 11.07.25Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «MAN» մակնիշի՝ ցեմենտ, ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրшվորԱյսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
18:19 • 11.07.25Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի վրա կա կրակոցի հետքԱյսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
17:57 • 11.07.25«Luma meat products»-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՈւսումնասիրությամբ պարզվել է, որ 4 արտադրատեսակի նմուշներից միայն մեկի՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»»-ի նմուշը՝ արտադրված 01․07․2025թ, «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Luma meat products»):
17:50 • 11.07.25Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս ԲաբայանըՆորին Սրբությունը նշեց, որ քահանայից հավաքը առիթ է խորհրդածելու ազգային-եկեղեցական կյանքում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև Եկեղեցու շուրջ վերջին մտահոգիչ զարգացումների, եկեղեցականաց դեմ իրականացվող հարձակումների և երկու Սրբազանների ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։
17:37 • 11.07.25Երևանի Թոթովենցի փողոցում ավտոմեքենա են թալանելԳողության փաստով Նոր Նորքի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
17:22 • 11.07.25«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն ընդլայնում է ծառայությունները. Շենգավիթում նոր մասնաճյուղ բացվեց (տեսանյութ, լուսանկարներ)Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների աշխարհագրությունը՝ աշխատելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ներկայումս մասնաճյուղեր են գործում Գյումրիում, Վանաձորում և Կապանում։
17:09 • 11.07.25«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել էՍահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ։
17:07 • 11.07.25Կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըՔննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները:
16:53 • 11.07.25Տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավությանն ուղղված բաց նամակի պատասխանըԱյս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։
