Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ Մեդվեդևը

09:54 • 12.07.25

96 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ Մեդվեդևը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Մեդվեդևը ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար է, ինչպես նաև ԽՍՀՄ Քաղբյուրոյի և Նախագահական խորհրդի անդամ։