«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն ընդլայնում է ծառայությունները. Շենգավիթում նոր մասնաճյուղ բացվեց (տեսանյութ, լուսանկարներ)

17:22 • 11.07.25

Նոր հնարավորություն ավտովարկերի հասանելիության համար. «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ընդլայնում է իր ներկայությունը՝ բացելով մասնաճյուղ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 75Ա հասցեում:

Նոր գրասենյակն ավտովարկերի հասանելիությունը կդարձնի առավել մատչելի, որտեղ կիրականացվի վարկավորման գործընթաց՝ պարզ, արագ և թափանցիկ եղանակով:

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ Գործադիր տնօրեն Խաչիկ Ներկարարյանը նշում է՝  ուշադիր են շուկայի զարգացմանը, գնահատում իրենց հաճախորդների կարիքներն ու հետևում պահանջարկին, որից էլ առաջացավ Շենգավիթ վարչական շրջանում նոր մասնաճյուղի բացման գաղափարը:

«Մեր հաճախորդներին լինելու ենք ավելի մոտ, պատրաստ տրամադրելու արագ, միաժամանակ որակով սպասարկում՝ առաջարկելով սեփական ֆինանսական պրոդուկտները», - ընդգծեց Ներկարարյանը:

««ՄՈԳՈ»-յի ծառայությունները ձևավորված են այնպես, որ հաճախորդը կարողանա շատ արագ ստանալ վարկ՝ ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առանց ծավալուն փաստաթղթաշրջանառության։ Վարկը տրամադրվում է, իսկ մեքենան մնում է հաճախորդի մոտ»,-հավաստիացնում է «ՄՈԳՈ» ՈՒՎԿ Վաճառքների վարչության ղեկավար Ռուբեն Սարգսյանը:

Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների աշխարհագրությունը՝ աշխատելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ներկայումս մասնաճյուղեր են գործում Գյումրիում, Վանաձորում և Կապանում։

Նոր մասնաճյուղի բացմանը զուգահեռ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն հանդես է գալիս նաև այլ առաջարկով: Ակցիայի շրջանակում, գրավադրելով ավտոմեքենա, հաճախորդները կարող են մասնակցել խաղարկության և շահել դեպի արտասահման ուղևորության տասը տոմսերից մեկը՝ վայելելով ամառը հարազատ դարձած ընկերության հետ: