Իրադարձային
-ից
-ը
17:40 • 22.01.19Պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը կասեցվել ենՆշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետով:
17:34 • 22.01.19Առաջարկը բաց է եղել, միայն մեկ ընկերություն է մասնակցել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ ձյուն մաքրող մեքենաները մեկ անձից գնելու մասինՎերջինս հավելեց, որ դասական մրցույթի և մեկ անձից գնման գործընթացի տարբերությունն այն է, որ մեկը նախատեսում է հինգ օր ժամկետ, մյուսը նախատեսում է 40 օր ժամկետ և դրան ավելացված այլ բարդ ընթացակարգեր:
17:33 • 22.01.19Լյուքսեմբուրգում 2020թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կլինիԱնվճար տրանսպորտային միջոցները կներառեն գնացքները, ավտոբուսներն ու տրամվայները: Չնայած դրան՝ Բաուշը չի կարծում, որ դրանից հետո բոլորը հանկարծ կսկսեն հասարակական տրանսպորտից օգտվել:
16:29 • 22.01.19Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են. «Լիդիան Արմենիա»Ամուլսարի ճանապարհների շրջափակումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա:
16:26 • 22.01.19Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
16:08 • 22.01.19Երևանի Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված մեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիներըՊարզվել է, որ «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել:
16:01 • 22.01.19Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղևորը պահանջել է ուղղությունը դեպի Աֆղանստան փոխել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարելRussia Today-ի տեղեկություններով՝ SU1515 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայից 240 կմ հեռավորության վրա գտնվող Խանտի-Մանսիյսկում:
15:33 • 22.01.19Հնդկաստանում քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համարՀետաքննության արդյունքում ոստիկանությունը պարզել է երեխայի ծնողների ինքնությունը: Պարզվել է, որ նրանք երկու ազգականների հետ միասին թաղել են երեխային քրմի խորհրդով, որն ասել է, թե իբր երեխայի մեջ չար ոգի է մտել:
15:31 • 22.01.19Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար...
15:27 • 22.01.19Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երեք անդամի լիազորությունները դադարեցվել են«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են:
15:26 • 22.01.19Նորվեգիային ապաստանի համար դիմող Թուրքիայի քաղաքացիների թիվն անցել է սիրիացի ներգաղթյալների թվից2018 թվականին Նորվեգիայից ապաստան է հայցել Թուրքիայի 765 քաղաքացի, մինչդեռ սիրիացի ներգաղթյալների թիվը կազմել է 465 մարդ:
15:15 • 22.01.19«Նաիրի» բժշկական կենտրոնում մեկ հիվանդի մոտ H1N1 է հայտնաբերվել, սակայն վիճակը բարվոք էTert.am-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում մի ամբողջ ընտանիք «խոզի գրիպով» է վարակված՝ հայրը, մայրը և երեք երեխաները։ Ըստ մեզ տեղեկության՝ հայրն ու մայրը գտնվում են Նաիրի բժշկական կենտրոնում, իսկ երեխաները` «Արաբկիր» բժշկական կենտրոնում։
15:13 • 22.01.19Դավոսում Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:
14:59 • 22.01.19Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարՀունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքէջից:
14:53 • 22.01.19Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
