Հնդկաստանում քրմի խորհրդով ողջ-ողջ թաղել են նորածնին՝ «չար ոգիներին քշելու» համար
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում փրկել են ողջ-ողջ թաղված 3 շաբաթական երեխայի, գրում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է պարբերականը, Դհարմենդրա Կումանը, որն այդ պահին անցնելիս է եղել տարածքով, երեխայի լացի ձայն է լսել և գնացել այդ ուղղությամբ: Նա արագ փորել է հողը և դուրս բերել երեխային, որից հետո նորածնին մոտակա հիվանդանոց են տեղափոխել և կայունացրել նրա վիճակը:
Հետաքննության արդյունքում ոստիկանությունը պարզել է երեխայի ծնողների ինքնությունը: Պարզվել է, որ նրանք երկու ազգականների հետ միասին թաղել են երեխային քրմի խորհրդով, որն ասել է, թե իբր երեխայի մեջ չար ոգի է մտել:
Երեխայի հայրը, մորաքույը, վերջինիս ամուսինը և քուրմը ձերբակալվել են, իսկ մայրը փախուստի մեջ է:











