Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
15:15 • 18.01.22Գիտնականները Մարսի եղանակային պայմանների վերաբերյալ նոր բացահայտումներ են արելՄարսի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները հնագույն ցունամիների վկայություն են հայտնաբերել, որոնք ցնցել են մոլորակը հնագույն ժամանակներում՝ միլիարդավոր տարիներ առաջ:
20:22 • 17.01.22ՆԱՍԱ-ն կարգավորել է տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար կառուցված հսկայական հրթիռի անսարքությունըՆԱՍԱ-ն վերացրել է նոր հրթիռի սարքավորումներից մեկի աշխատանքի խափանման պատճառը, որով նախատեսվում է տիեզերագնացներին հասցնել Լուսին:
19:02 • 17.01.22Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ա
16:51 • 17.01.22ՀԱՊԿ քարտուղարությունը Telegram-ում պաշտոնական ալիք է բացելՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը երկուշաբթի պաշտոնական ալիք է բացել Telegram մեսենջերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
15:41 • 17.01.22«Կորոնավիրուսի ներկայիս ալիքը կլինի վերջինը՝ սահմանափակումների այսքան մեծ թվով». Pfizer-ի գործադիր տնօրենCOVID-19 կորոնավիրուսը կշարունակի շրջանառվել ամբողջ մոլորակով, բայց ապագայում այն ավելի քիչ սահմանափակումներ կառաջացնի, քան մինչ այժմ էր, երկուշաբթի ֆրանսիական BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան։
14:53 • 17.01.22Հայտնի է՝ մարտին ինչ նորույթներ կներկայացնի Apple-ըԸնկերությունում մտադիր են ցուցադրել առնվազն երկու նոր գաջեթ՝ նոր iPad Air-ի հետ մեկտեղ կներկայացվի երրորդ սերնդի iPhone SE-ն։ Վերջինիս բնութագրերն արդեն հայտնի են՝ սմարթֆոնը կկառուցվի Apple A15 Bionic պրոցեսորի հիման վրա՝ հինգերորդ սերնդի ցանցերի աջակցությամբ։
11:38 • 17.01.22Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022-ին առաջին տիեզերական թռիչքըԱրբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս է եկել նախապես տրված ուղեծիր:
14:45 • 16.01.22Microsoft-ը հաստատել է ուկրաինական կազմակերպությունների վրա կիբերհարձակման փաստը«Microsoft-ը հայտնաբերել է վնասակար ծրագրային ապահովման կործանարար գործողության ապացույցներ, որոնք ուղղված են Ուկրաինայի բազմաթիվ կազմակերպություններին», - ասվում է հայտարարության մեջ:
22:39 • 14.01.22«Մենք հստակ տեսնում ենք նրանց ձեռագիրը». Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է կառավարության կայքերի վրա կիբերհարձակումների համար«Մենք հստակ տեսնում ենք նրանց ձեռագիրը, այդ գործողությունները կատարվել են ռուս մասնագետների կողմից»,- ասել է նա։ Հարցին, թե Ռուսաստա՞նն է կանգնած հարձակումների հետևում, նա պատասխանել է, որ «99,9 տոկոսով վստահ է դրանում»:
21:24 • 14.01.22Անգլիայում ռեստորանների ցանցը գործի է դրել 20 000 դոլար արժողությամբ ռոբոտ մատուցողներին (տեսանյութ)Ռոբոտն ունի չորս դարակ, որոնց վրա տեղադրվում են պատվերներով ափսեները: Այն մեկ ուղևորության ընթացքում կարող է սպասարկել չորս սեղան: Երբ սարքը մոտենում է սեղանին, այն պատվիրատուներին ասում է վերցնել այն դարակի ափսեները, որի լույսը վառվում է:
10:56 • 14.01.22Ավելի քան 1 կմ տրամագծով աստղակերպ է մոտենում ԵրկրինԵրկրի կողքով հունվարի 18-ին կանցնի 7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում է մոտ 1.1 կմ:
15:31 • 13.01.22Mercedes-Benz-ը որոշել է իր էլեկտրամեքենաներն արտադրել ՀնդկաստանումԳերմանական Mercedes-Benz մեքենաշինական հսկան այս տարի կսկսի իր էլեկտրական մեքենաները հավաքումը Հնդկաստանում, ինչպես նաև վաճառքը տեղի շուկայում:
22:52 • 12.01.22Գորտերի նոր տեսակն անվանակոչել են Գրետա Թունբերգի պատվին (լուսանկարներ)Pristimantis gretathunbergae գորտերը հայտնաբերվել են Պանամայում՝ Սանտա Կրուսի բրազիլական համալսարանից Կոնրադ Մեբերտի գլխավորությամբ հետազոտական խմբի կողմից:
21:27 • 12.01.22ԱՀԿ-ն անհրաժեշտ է համարում հղիներին ներառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհրաժեշտ է համարում հղի կանանց ներառել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում:
20:31 • 11.01.22ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «Օմիկրոն»-ի դեմ պայքարելու համար կատարելագործել առկա պատվաստանյութերըCOVID-19-ի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է թարմացվեն և բարելավվեն նոր հիմնամանրէների, այդ թվում՝ «Օմիկրոն»-ի դեմ պայքարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի բաղադրության...
