ԱՀԿ-ն անհրաժեշտ է համարում հղիներին ներառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում

21:27 • 12.01.22

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհրաժեշտ է համարում հղի կանանց ներառել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Հղի կանայք կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբում չեն, սակայն երբ վարակվում են, հիվանդության ծանր ընթացքի ռիսկային խմբում են հայտնվում: Այդ իսկ պատճառով կենսական անհրաժեշտություն է, որ աշխարհի բոլոր երկրներում հղի կանայք սեփական ու իրենց իսկ երեխաների կյանքի համար պատվաստանյութերի հասանելիություն ունենան: Մենք նաև կոչ ենք անում հղի կանանց ներգրավել նոր բուժումների ու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում»,- ասել է նա:
 
Գեբրեյեսուսը նշել է, որ բարեբախտաբար, մոր արգանդում կամ ծնվելու ժամանակ երեխայի վարակման դեպքերը շատ հազվադեպ են, իսկ կրծքի կաթում վիրուսի ակտիվ մասնիկներ ընդհանրապես չեն հայտնաբերվել:

ԱՀԿ-ն անհրաժեշտ է համարում հղիներին ներառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներում