ՆԱՍԱ-ն կարգավորել է տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար կառուցված հսկայական հրթիռի անսարքությունը  

20:22 • 17.01.22

ՆԱՍԱ-ն վերացրել է նոր հրթիռի սարքավորումներից մեկի աշխատանքի խափանման պատճառը, որով նախատեսվում է տիեզերագնացներին հասցնել Լուսին:

Ինչպես հաղորդում է BBC News-ն, ՆԱՍԱ-ն պատրաստվում էր իր հսկայական Space Launch System (SLS) հրթիռի առաջին փորձնական արձակումն իրականացնել մարտին: Անցյալ ամիս, սակայն, նրանք անսարքություն էին հայտնաբերել՝ կապված հրթիռի շարժիչային համակարգի հետ:

Խափանված մասը այժմ փոխարինվել է, և բոլոր 4 շարժիչի կարգավորիչներն էլ լավ են աշխատել անցյալ շաբաթ տեղի ունեցած փորձարկման ժամանակ:

Երբ Orion տիեզերանավը տեղադրվի հրթիռի գագաթին, ողջ համակարգի բարձրությունը կհասնի 98 մետրի՝ ավելի բարձր, քան Ազատության արձանը:

SLS համակարգի քարշակման ուժը 39.1 մեգանյուտոն է, որը 15 տոկոսով ավել է, քան Saturn V launcher-ինը, որը մարդկանց Լուսին էր իջեցրել 1960-70-ականներին:

ՆԱՍԱ-ն կարգավորել է տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար կառուցված հսկայական հրթիռի անսարքությունը