Հայկական մամուլի տեսություն 22.11.08. Մարտի 1. դիպուկահար եղել է
Ներկայացնում ենք այսօր լույս տեսած օրաթերթերի, պարբերականների առավել ուշագրավ ու հետաքրքիր հրապարակումները:
Գրեթե բոլոր թերթերն այսօր անդրադարձել են ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցին Հայաստան, որի ընթացքում հանձնակատարը հանդիպումներ է ունեցել իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հաստատել են նախօրեին տարածված լուրերը, թե մարտի 1-ին դիպուկահար է եղել:
«168 ժամ»
Նոյեմբերի 24-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական նիստի ժամանակ նախատեսվում է Հայասատանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: «168 ժամի» անդրադարձն այս թեմային:
Նոր պայմաններ
««Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»,- երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը։ «Դա կարևոր հնարավորություն է, և մենք պետք է ճիշտ գնահատենք այն»,- ասել է Բաբաջանը։ Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ակնկալվող հանդիպմանը՝ Բաբաջանը նշել է. «Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունում ներ նպատակը լիարժեք կարգավորումն է։ Մենք պետք է երկուստեք քայլեր ձեռնարկենք այդ նպատակին հասնելու ու, ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մյուս կողմից, բանակցությունները տարածաշրջանում ունեն երկու առանձին ուղղություն. մեկը՝ Թուրքիայի և Հայաստանի, մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժամանակ առ ժամանակ պետք է անցկացվեն եռակողմ հանդիպումներ՝ ապահովելու երկու առանձին ուղղությունների համակարգումը»։
Ի դեպ, ըստ «Հուրիեթի», Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինը հայտարարել է, թե 2 ԱԳ նախարարների ստամբուլյան հանդիպմանը քննարկելու են նաև 1915 թ. իրադարձությունները։ «Սեղանին է ամեն ինչ, որևէ հարց դուրս չի մնալու»,- հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով մեկնելու է Ստամբուլ՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցությունում նախագահող երկրի արտգործնախարար՝ ներկայացնելու կազմակերպության 6-ամսյա գործունեության ծրագիրը և ՀՀ նախագահության առաջնահերթությունները»։
«Ազգ»
Ներկայացնենք երկու լուր այս օրաթերթից, որոնք չնայած տեղեկացնում են այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, բայց անմիջական կապ ունեն Հայաստանի ու հայերի հետ։
Նյու Յորքից դատապարտում են բռնարարքը
«Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված բռնարարքը և Հայաստանի իշխանություններին կոչ արել անպատիժ չթողնել լրագրողների դեմ հարձակումները, տվյալ դեպքում` հետաքննական լրագրությունը լռեցնելու նպատակ տեսնելով կատարվածի մեջ»։
Հայ ծանրորդը՝ ՌԴ չեմպիոն
«Նովոսիբիրսկում բնակվող Արսեն Թամրազյանը հաջող ելույթ ունեցավ Պենզայում անցկացված ծանրամարտի առանձին վարժությունների Ռուսաստանի առաջնության և գավաթի մրցաշարում։ Մինչև 56 կգ քաշային կարգում Թամրազյանը հրում վարժության 139 կգ արդյունքով հռչակվեց ՌԴ չեմպիոն։ Երկամարտում նա ցույց տվեց 247 կգ արդյունք, որը ևս լավագույն ցուցանիշն էր և հնարավորություն տվեց հայ ծանրորդին դառնալու նաև ՌԴ գավաթակիր։ Իսկ պոկում վարժությունում Թամրազյանի արդյունքը (108 կգ) երկրորդն էր ու 2 կգ-ով զիջում էր չեմպիոն հռչակված Միխայիլ Շևչենկոյի ցուցանիշին։»
«Առավոտ»
Օրաթերթը հարցազույց է ներկայացնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, որից էլ ներկայացնում ենք հատվածներ:
«Ճառեր ասելով Արցախը չես փրկի»
- Պարոն Գրիգորյան, հատկապես նոյեմբերի 23-ին Մոսկվայում եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո դարձյալ հրատապ է դարձել Արցախի թեման։ Գրեթե ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն արդեն հայտնի է։ Սակայն լռում է Երկրապահը։
- Սխալը հենց այնտեղ է, որ կարծում եք, թե Արցախը խոսելով է փրկվելու։ Բայց ես ձեզ չեմ մեղադրում։ Նույնիսկ պատերազմի ամենաթեժ տարիներին ձեր մատնանշած այդ քաղաքական գործիչներին թվում էր, որ Երևանում նստած ճառեր ասելով, հայրենասիրական ելույթներով փրկում են Արցախը։ Ես ու իմ ընկերներն էլ խնդրի կարգավորման մեր տարբերակն ունեինք՝ զենքը ձեռքներիս պահեցինք այնքան ժամանակ, մինչև մեզ պատերազմ պարտադրած ադրբեջանցուն հրադադար պարտադրեցինք...
- Այն, ինչ Երկրապահն է արել ռազմի դաշտում, արդեն հայտնի է։ Այս օրերին կոնկրետ ի՞նչ եք անում։
- Այսօր հանրությունը տեղյակ է չէ՞, թե ինչ է արել Երկրապահը 1988-94 թվերին։ Մի 20 տարի հետո էլ հաստատ կիմանաք, թե 2008-ին ինչով էինք զբաղված։ Բայց եթե չիմացվի ու չգնահատվի էլ՝ հոգ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ ասեն՝ տեսեք, երկրապահ ազատամարտիկներն ինչ հայրենասեր են։ Մեր խնդիրն այն է, որ հարցն իսկապես հայանպաստ լուծում ստանա, որ Հայաստան-Արցախի անվտանգությունը հավետ երաշխավորված լինի...
- Լավ, գոնե կարո՞ղ եք ներկայացնել ԵԿՄ դիրքորոշումը խնդրի հայանպաստ լուծման վերաբերյալ, ո՞րն է զիջումների այն առավելագույնը, որից ավելիին, ըստ ձեզ, չենք կարող գնալ։
- Ի՞նչ զիջումներ։ Երկրապահի դիրքորոշումը հստակ է և արմատական ու ռոմանտիկ էլ չէ, այլ՝ իրատեսական։ Սակարկվող տարածքների ամեն մի քարի, ամեն մի թփի տակ մեր նահատակված ընկերների արյունն է։ Այդ հողը չափազանց թանկ է մեզ համար։ Եթե մենք համաձայնենք տարածք հանձնելուն, մեր նահատակ եղբայրները, մեր Վազգեն սպարապետը մեզ չեն ների։
- ... Փաստորեն, դուք լրիվ բացառո՞ւմ եք, որ հնարավոր է այսօր փաստացի գործող սահմանների որևէ փոփոխություն։
- Չէ, լրիվ բացառել ես չասացի։ Մեր դիրքորոշումը հետևյալն է։ Նախ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը... Այ երբ ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն կճանաչվի, դրանից հետո կարելի է բանակցությունների սեղանին քննարկել սահմանների հնարավոր փոփոխությունների հարց, կարելի է քննարկել, թե որ տարածքը որի հետ կարող ենք փոխզիջել։
«Ժամանակ Երևան»
Օրաթերթը ներկայացրել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքը մարտի 1-ին դիպուկահարի կամ դիպուկահարների գոյության վերաբերյալ:
Սնայպերներ, միանշանակ, եղել են
«Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ երեկ անդրադառնալով ԱԺ Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոստովանությանը, թե մարտի 1-ին դիպուկահար է եղել, ասաց.
«Որ դիպուկահարներ են եղել, դրանում համոզված եմ եղել դեռ բանտում գտնված ժամանակ։ Տեսել եմ տեսաերիզներ, տեսել եմ կրակոցներ՝ ոնց է փամփուշտը կպչում գետնին և ինչ ուղղությամբ գնում... Այսպես ասած՝ ռեկաշետի կայծը տեսել եմ, և որևէ մի լուրջ զինվորական մասնագետ, սա տեսնելով, հստակ կհամոզվեր, որ այդ կրակոցը շատ բարձրից էր։ Որ սնայպերներ՝ նշանառուներ, եղել են տանիքներին, դա միանշանակ է։ Սկսել է կամաց-կամաց բացահայտվել, և լավ է, որ հենց իշխանավորի բերանից է այն հնչում... Մարտի 1-ի գործը բացահայտված գործ է։ Այստեղ ոչինչ չեն կարող իրենք (գործող իշխանությունները – խմբ.) թաքցնել և ուշ թե շուտ՝ պատասխան են տալու։ Ես համոզված եմ, որ այս ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Մի քանի ամիս այս կողմ, մի քանի ամիս այն կողմ՝ նշանակություն չունի, մեծ հաշվով; Վախճանը միանշանակ է»»։
«Հայկական ժամանակ»
Թե ինչպես են դիմավորել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին քաղբանտարկյալները, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:
Հիվանդանոցում է
«Երեկ «Վարդաշեն» ՔԿՀ այցելած ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին քաղբանտարկյալները դիմավորել են մեծ աղմուկով։ Նախօրեին հացադուլ հայտարարած 28 քաղբանտարկյալները հրաժարվել էին նրա հետ հանդիպել։ Իսկ այն պահին, երբ Համմարբերգը մտել է քրեակատարողական հիմնարկ, քաղբանտարկյալները ճաղավանդակների ետևից վանկարկել են «Կեցցե ամենաարդարամիտ և օբյեկտիվ պարոն Համմարբերգը» և բուռն ծափահարել։ Սրանով քաղբանտարկյալներն արտահայտել են իրենց հեգնանքը ԵԽԽՎ-ի հանդեպ։
Համմարբերգը երեկ «Վարդաշենում» հանդիպել է «7-ի գործով» անցնող 2 քաղբանտարկյալների՝ Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի հետ, իսկ ԱԱԾ մեկուսարանում՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Գրիգոր Ոսկերչյանի հետ։ Համմարբերգը չի հանդիպել միայն «7-ի գործով» անցնող պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, քանի որ վերջինս առողջական խնդիրների պատճառով նախօրեին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Հակոբյանն իր առողջական վիճակի համար բազմիցս դիմել էր պատկան մարմիններին, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել միայն Համմարբերգի գալուց հետո»։
Ներկայացնենք ևս մեկ տեղեկություն այս օրաթերթից:
Չեն օգնի
«Քսան ճանաչված փաստաբաններ երեկ հանդես են եկել մի հայտարարությամբ, որով հրաժարվել են իրավաբանական որևէ օգնություն ցուցաբերել դատավորներին, դատախազներին, քննիչներին և նրանց ընտանիքների անդամներին։
Փաստաբանների այս որոշումը պայմանավորված է իրենց գործընկերոջ՝ Մուշեղ Շուշանյանի դեմ սկսված քրեական հետապնդմամբ։ Շուշանյանը, ով քաղբանտարկյալ Վարդգես Գասպարյանի փաստաբանն է, դատարանի դահլիճում հայտարարել է, որ իր պաշտպանյալի գործը քննող դատարանը քաղաքական հետապնդման գործիք է և, ի նշան բողոքի, լքել է դատարանի դահլիճը։ Դատավոր Արշակ Պետրոսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության հիման վրա Մուշեղ Շուշանյանի նկատմամբ քրգործ է հարուցվել»։
«Հրապարակ»
Օրաթերթի տեղեկատվություններից մեկը կարելի է համարել օրիգինալ` ուրախ լուր համատարած գորշության մթնոլորտում:
«Այսօր «Օջախ» ռեստորանում կայանալու է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հարսանիքը։ Նրա 21-ամյա հարսնացուն՝ Աննան, վերջերս է ավարտել Սլավոնական համալսարանը և, ճանաչողների ասելով, փայլում է գեղեցկությամբ ու այլ բարեմասնություններով։ ԱԺ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի որդին, փաստորեն, շեղվել է միջկլանային ամուսնությունների ավանդույթից և որպես հարսնացու է ընտրել միջին խավի, սովորական ընտանիքի զավակի։ Այս ամուսնությունը հետաքրքիր է նրանով, որ հարսնացուն ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի զարմուհին է։
Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա է գտնվելու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև ներկա և նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այնպես որ, «Օջախում» ոչ միայն ուտել-խմելու հայկական ավանդական ծիսակատարություն է լինելու, այլև տարբեր ճամբարներում հայտնված ուժերի ու գործիչների միջև հարկադիր, բայց բավական հետաքրքիր, չպլանավորված քաղաքական հանդիպում»։
«Չորրորդ իշխանություն»
Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի նոր բացահայտումներին է անդրադառնում «Չորրորդ իշխանությունը»: Նյութը ներկայացնում ենք կրճատումներով:
Հապճեպ սարքված կոնտր-բացահայտում
«Մարտի 1-ի իրադարձություններին դիպուկահարի մասնակցության վերաբերյալ բացահայտումից հետո իշխանությունները, ըստ երևույթին, ստիպված են եղել հապճեպ ինչ-որ բացատրություն հորինել, և պատկերացրեք՝ հորինել են։
... Բայց անդրադառնանք մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ասածներին։ Փաստորեն, դիպուկահարն իր կրակոցով կանխել է զինված ցուցարարի երկրորդ կրակոցը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում «կանխել»։ Գուցե դաստիարակչական կրակո՞ց է արձակել։ Կամ, ասենք, «համոզչական»։ Համենայն դեպս, չի սպանել (այլապես այդ անձի հետախուզման աշխատանքները չէին շարունակվի)։ Բայց սա, համաձայնվեք, ինչ-որ չի «կպնում» Սամվել Նիկոյանի պատմածների հետ։ Նրա ասածը հետևյալն էր՝ ինքը ոստիկաններին հարցնում է, թե ինչո՞ւ ցուցարարների ոտքերին չեն կրակել, ոստիկաններն էլ բացատրում են՝ որովհետև նրանք ինչ-որ բաներ էին նետում, և հայտնի չէր՝ դրանք քարե՞ր են, թե՞ նռնակներ։ Այսինքն, քանի որ ոստիկաններն իրական վտանգ են զգացել, ոչ թե ցուցարարների ոտքերին են կրակել, այլ «ավելի լուրջ տեղերին»։ Հասկացա՞ք տարբերությունը։
Բայց Վահագն Հարությունյանի հաջորդ պարզաբանումը շատ ավելի հետաքրքիր է։ Նա ասում է բառացիորեն հետևյալը. «Կոնկրետ, եթե զորամիավորումը իր ծառայությունն իրականացնում է մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի է դուրս գալիս նաև դիպուկահար...»։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել «իր ծառայությունն իրականացնում է մարտական հրազենով» բառերի վրա։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մարտի 1-ի հաջորդած օրերին դատախազությունն իրեն պատառոտում, թե իրավապահներն ընդհանրապես հրազեն չեն ունեցել, հետո ինչ-որ մեկը եթերից ցույց էր տալիս, որ «խալաստոյ» փամփուշտներով են կրակել և այլն»։
Голос Армении
МЭР ПРОДАЛ ЦЕРКОВНЫЕ ЗЕМЛИ?
Даже самое беглое описание криминальных разборок, в которых фигурировало (и продолжает фигурировать) имя гюмрийского мэра Вардана Гукасяна и его родственников, заняло бы уйму газетных полос, так что только экономия газетного пространства и жалость к бумаге не позволяют этого сделать. Да и незачем - похождения Гукасяна в последние годы у всех на слуху. Не успели стихнуть страсти после последнего инцидента с участием родного племянника мэра, нанесшего несколько ножевых ударов соратнику соперника своего дядюшки на выборах, как прессу наводнили слухи о том, что в муниципальных и подведомственных им структурах некто инициировал сбор подписей с требованием "разжаловать" епископа епархии Ширака Микаэла Ачапахяна. Интеллигенция Гюмри в негодовании, газеты подняли шум, а мэр в ответ заявил, что он тут ни при чем, дескать, подписи собирают верующие по собственной инициативе.
В любом другом случае могли бы возникнуть сомнения, но когда речь идет о гюмрийском градоначальнике, то тут, как говорится, двух мнений быть не может, тем паче что градоначальник вот уже 9 лет как сильно недолюбливает епископа, причем настолько, что не считает нужным это скрывать и в отместку поощряет... сектантов. Об этом свидетельствуют как наличие во втором по величине городе страны большого числа сект, так и лично епископ Ачапахян. По его словам, мэр предоставляет сектам земельные участки и строения и всячески поощряет их деятельность, надеясь таким способом избавиться от неугодного епископа под предлогом, дескать, сие его упущение и результат его плохой работы.
…То, что в Армении местечковые царьки мнят себя всемогущими и всесильными - общеизвестно. Проделки местных самодуров не раз становились достоянием СМИ, но Вардан Гукасян - особый случай. Этот господин - в своем роде уникум. Дело в том, что вот уже много лет и оппозиционная и лояльная пресса упоминает о нем не иначе как со ссылкой на медицинский диагноз, дескать, у мэра не все в порядке с головой, у него, мол, и бумага есть.
"Вам неизвестно, через какие испытания мне довелось пройти за эти девять лет, какое титаническое терпение проявлял, сопротивляясь всем тем провокациям, которые имели место.... Полагаю, что сбор подписей - очередная затея мэра, дай Бог, последняя", - заявил епископ Микаэл Ачапахян на днях в интервью одной из газет.
…"Выше всех он ставит себя, выше епископа, выше марзпета. Выше всего его "Я", он фюрер на троне, потом уже Бог или же Бог - это он сам, он отождествляет себя с Богом, как отождествляет с собой город։ где захочет поставит памятник или засеет огород, словом, что захочет, то с городом и сделает", - сокрушается епископ.
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի