300 մլն դրամ՝ Շառլ Ազնավուրի տուն–թանգարանին
16:05 • 05.02.09
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ հատկացրել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը։
Placeholder










