Սերգեյ Ազիզյանի ջութակը նորից կհնչի Երևանում

10:34 • 06.02.09

Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը բեմ կբարձրանա անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանի հետ: Համերգի դիրիժորը Հարավային Կորեայից է՝ Ջոն Վիկտորին Յուն: Ծրագրում ընգրկվել են Ռոսինի, Պագանինի, Ռեսպիգի:

Ջութակահար Սերգեյ Ազիզյանը սովորել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում, այժմ ապրում և ստեղծագործում է Դանիայում, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է, ինչպես նաև ջութակի պրոֆեսոր՝ Դանիայի երաժշտության թագավորական ակադեմիայում: