Արուս Գուլանյանը տոնում է բեմական գործունեության 30–ամյակը
Երգչուհի, «Նազանի» ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Արուս Գուլանյանը հոբելյանական համերգով տոնում է բեմական գործունեության 30 ամյակը: Հոբելյանական համերգը կկայանա փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգին կմասնակցեն՝ ՀՀ. Ժողովրդական արտիստներ Սիլվա Յուզբաշյանը, Ազատ Գասպարյանը, Նունե Եսայանը, Արսեն Գրիգորյանը, ինչպես նաև էստրադայի ներկայացուցիրներ Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Համլետ Գևորգյանը, Սիլվա Հակոբյանը, Սասունցի Դավիթը և ուրիշներ: Հոբելյանական համերգին կմասնակցի նաև «Բարեկամություն» պարի պետական անսամբլը:










