«Արտ էքսպո» առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 13-14-ին

17:11 • 11.02.09

Առաջին անգամ Երևանում նկարիչների միության շենքում տեղի կունենա «Արտ էքսպո» ցուցահանդեսը։ Այդ մասին Tert.am-ին հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։

Ըստ վերջինիս՝ երկու օրվա ընթացքում ցուցահանդեսի այցելուներին կներկայացվի մշակութային ոլորտի ողջ սպեկտրը։

Նկարիչների միության շենքում կներկայացվեն թատերական, երաժշտական փառատոններ, տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև կայքերի շնորհանդեսներ։

Դուրգարյանը հավելել է, որ mi5wcarmann ակտիվ մասնակցություն է ունենալու Հայաստանի Ազգային պատկերասրահը։ «Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել 2008թ. կատարված աշխատանքները։ Նման միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռում իրականացնել համատեղ ծրագրեր, բարելավել համագործակցությունը»,- նշել է Դուրգարյանը։

Բացի այդ, ներկայացվելու է Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթը և արվեստը։ «Արտ էքսպոյի» անցկացման նախաձեռնողն է Հայաստանի մշակույթի նախարարությունը՝ EXPO Media ցուցահանդեսների ընկերության աջակցությամբ։