Հայաստանը մասնակցեց գրքի 16-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

11:51 • 12.02.09

Փետրվարի 11-ին Մինսկում բացվել է գրքի 16-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանը երեք տարի անընդմեջ մասնակցում է։ Մասնակից մոտ երեք տասնյակ երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից ներկայացված են նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն է Ղազախստանը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Հայաստանի տաղավար, ուր ներկայացված է երկրի տարբեր հրատարակչությունների հարյուրից ավելի անուն գրականություն` տրամադրված ՀՀ մշակույթի նախարարության կողմից։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Արտգործնախարարությունից։