Մեկնարկեց ART EXPO ցուցահանդեսը
Նկարիչների միության առաջին հարկի սրահում մեկնարկեց ART EXPO արվեստների ցուցահանդեսը, որ նախաձեռնել է Մշակույթի նախարարությունը և իրականացվում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային կենտրոնի հետ համատեղ:
Արվեստների առաջին ցուցահանդեսում իրենց տաղավարներով հանդես են եկել մի քանի թանգարաններ՝ Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, ժամանակակից արվեստի թանգարանը: Ցուցահանդեսում ներկայացված են նաև հայկական մշակույթի միջազգայանացնող տարբեր փառատոները՝ «Երևանյան երաժշտական փառատոնը», «21-ի հեռանկարներ»-ը, «Ոսկե Ծիրան»-ը, տարեկան փառատոններից՝ «X»-ը, մնջախաղի փառատոնը և այլն:
Ցուցահանդեսի բացման արարողոթյունից քիչ հետո ներկայացվեց Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առթիվ ստեղծավ կայքեջը, օրվա ընթացում և վաղը կներկայացվեն մշակութային բովանդակության ևս մի քանի էլեկտրոնային նախագծեր:
ART EXPO արվեստների ցուցահանդեսի բացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի մի շարք գործիչներ:
Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը:










