«Դա Վինչիի ծածկագրի» հեղինակը նոր գիրք է գրել
«Դա Վինչիի ծածկագրի» վեպի հեղինակ Դեն Բրաունն ավարտել է պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի արկածների մասին պատմող նոր գիրքը, հաղորդում է Reuters-ը։
Doubleday հրատարակությունը, որը համագործակցում է Բրաունի հետ, պաշտոնապես դեռևս չի հաստատել նոր գրքի մասին տեղեկատվությունը։
Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն՝ նոր գրքի աշխատանքային վերնագիրն է «Սոլոմոնի բանալին»։ Գրքի գործողությունները ծավալվում են Վաշինգթոնում, սյուժեում կենտրոնական դեր են կատարում մասոնները։ «Սոլոմոնի բանալին» Բրաունի առաջին գիրքն է 2003թ. ի վեր, երբ վաճառքի հանվեց «Դա Վինչիի ծածկագիրը», որն աշխարհով մեկ մեծ ճանաչում ձեռք բերեց։










