Վիլնյուսի լարային քառյակը հանդես եկավ Երևանում
«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Վիլնյուսի լարային քառյակը: Համերգն ազդարարեց «Վիլնիուսը` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» խորագրով համերագաշարի սկիզբը, որը կոչված է երևանյան հանդիսատեսին ներկայացնել լիտվկան երաժշտության նմուշներ:
Վիլնյուսի քառյակի լատարմամբ հնչեցին լիտվացի կոմպոզիտոր Նարբուտայտեի, Կուտավիչուսի, Բալակաուսկասի և Շենդերովասի ստեղծագործություններից: Ի դեպ, Բրոնիուս Կուտավիչուսը համերգաշարի հրավիրյալ կոմպոզիտորն է: Նա լիտվական երաժշտության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է, հայտնի է լիտվական ազգային երաժշտության հիման վրա ստեղծած երաժշտական նոր սկզբունքներով:
Վիլնյուսի լարային քառյակը հիմնադրվել է 1965թ-ին, 1979 և 2004թթ-ին արժանացել է Լիտվայի ազգային մրցանակին: Քառյակը մեծ ճանաչում ունի միջազգային երաժշտական շրջանակներում և համերգային շրջագայություններով է հանդես գալիս աշխարհի տարբեր անկյուններում:










