Խթանում են «Արտահայտման ազատությունը»

10:18 • 14.02.09

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը հայտարարել է վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ` «Արտահայտման ազատություն» թեմայով: Մրցույթի նպատակն է աջակցել արտահայտման ազատությանը վերաբերող վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը:

Մրցույթի համար առաջադրված թեմաները ներառում են արատահայտման ազատությունը արվեստի, գիտության, կրթության, պետության, պատմության, անգամ հասարակական պատվերի և պահանջարկի բնագավառներում:

Մրցույթի հայտեր կարող են դառնալ մինչև 20 րոպե տևողության տեսաֆիլմերի նախագծերը: Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: