«Թումանյանական շաբաթ»-ը կամփոփվի «Մայրենիի օր»-ով

09:12 • 17.02.09

Փետրվարի 16-ից մեկնարկել է «Թումանյականական շաբաթ»-ը՝ ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140 ամյակի, որ կկայանա փետրվարի 19-ին: Շաբաթը նախաձեռնել է կրթության և գիտության նախարարությունը գրողների միության հետ համատեղ: Այդ առթիվ Երևանի և մարզերի հանակրթական դպրոցներում անցկացվում են Հովհաննես Թումանյանին նվիրված բաց դասեր, ստեղծագործական մրցույթներ, ներդպրոցական միջոցառումներ և այլն:

Մեծ լոռեցու հոբելյանի օրը կնշվի «Գիրք նվիրելու օրը», որ նպատակ ունի հասարակության շրջանում վերակագնել այդ բարի ավանդույթը:

Իսկ «Թումանյանական շաբաթվա» ավարտին՝ փետրվարի 21-ին, կտոնվի «Մայրենիի օրը»: