Մեկնարկել է թատերական «X» փառատոնը

10:34 • 17.02.09

Երեկ երեկոյան մեկնարկել է թատերական «X» երկրորդ փառատոնը, որը շուրջ 2 շաբաթ հանդիսատեսին կներկայացնի 2008թ-ին բեմադրված 16 ներկայացումներ և կառաջարկի վերլուծել դրանք: Փառատոնը նախաձեռնել և իրականացնում է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է ներկայացումից անմիջապես հետո անցկացվող քննարկման ու վերլուծության շնորհիվ նպաստել թատերական մտքի զարգացմանը, մերօրյա թատրոնը կապել թատերագիտության հետ:

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելացել է մասնակից թատրոնների թիվը՝ 7-ից հասնելով 16-ի, նաև փառատոնը ընդլայնել է իր աշխարհագրությունը. մինչև պաշտոնական մեկնարկը Երևանից մեկնած հատուկ խումբը 2008-ի 2 պրեմիերաներ ՝ դիտել Գյումրիում և Վանաձորում:

Փառատոնը կշարունակվի մինչև մարտի 2-ը՝ ներկայացնելով սարոյանական «Հե’յ: ո՞վ կա այդտեղ»-ը, «Պատմություններ գնացքում»-ը, «Փրկության կղզի»-ն, 2008-ի «հիթ»-երից «Մորաքույրը փարիզից»-ը, «Հոբելյանական հաճախորդ»-ը և այլն: