Կցուցադրվի «Ցեղասպանությունն առանց մենկաբանության» ֆիլմը
Այսօր Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Ցեղասպանությունն առանց մեկնաբանության» փաստավավերագրական ֆիլմը: Ռեժիսորը կմասնակցի ցուցադրությանը և կպատասխանի ներկաների հարցերին:
«Ցեղասպանությունն առանց մենկաբանության» ֆիլմի հիմքում բացառապես Գերմանիայի արտգործնախարարության արխիվների փաստաթղթերն են Հայոց ցեղասպանության մասին, որոնք միայն վերջին տարիներին են բացվել մասնագետների համար: Ֆիլմի հերոսը գերմանացի Վոլֆգանգ Գուստն է, ով բացահայտել է ցեղապանությանը վերաբերող փաստագրական նյութերն ու անգամ գիրք գրել այդ մասին: Վավերագրության հեղինակները որևէ մեկնաբանություն չեն ավելացրել, փոխարենը մոտ 2 ժամ տևողությամբ ժապավենի վրա վերարտադրել են Գուստի պատմությունն ու բացատրությունները պատմական մինչև այժմ անհայտ փաստերի մասին:










