Հայ երիտասարդությունը չգիտի, թե ով է Թումանյանը, ասել է Բորիս Մակիչյանը

15:17 • 18.02.09

Հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան նախաշեմին Հյուսիսային համալսարանի ուսանողները հասարակական հարցումներ են անցկացրել թումանյանական թեմայով։

«Նույնիսկ Հայաստանում ապրող օտարերկրացիներից կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ով է Թումանյանը»,– ասել է Համալսարամի ռեկտոր, «Լոռվա Ձոր» հայրենակցական միություն նախագահ Բորիս Մակիչյանը։ Այս համատեքստում Մակիչյանը բոլոր կառույցներին կոչ է արել ակտիվացնել իրենց գործունեությունը, որպեսզի Թումանյանի արվեստը հասցվի երիտասարդ սերնդին։

Այսպես, արդեն այսօր առավոտյան հայկական պատվիրակությունը ուղևորվել է Թբիլիսի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի գրողի հիշատակին։

Միության նախագահը տեղեկացրել է, որ այս տարի միջոցառումները կանցնեն առավել լայնածավալ մասշտաբներով, ևավելացրել, որ Թումանյանի 140-ամյակի կապակցությամբ արդեն հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել։

Գրողի ծննդյան օրվա միջոցառումներին ակտիվ մասնակցություն կցուցաբերի նաև Հյուսիսային համալսարանը։

Ռեկտորի խոսքերով՝ փետրվարի 19–ին համալսարանի շենքում կբացվի թումանյանական կենտրոնը, որը կկրի «Վերնատուն» անունը։

Ավելացնենք, որ երևանյան «Վերնատան» համար նախատիպ է հանդիսացել թբիլիսյան գրական խմբակը, որը գկխավորել է Հովհաննես Թումանյանը։ Բացի կենտրոնի բացումից, համալսարանում կանցնի գիտաժողով։

Գրողի ծննդյան օրվան նվիրված՝ փետրվարի 19–ին «Առնո Բաբաջանյանի» անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ։ Հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն նաև փետրվարի 20–ին։

Բացի «Լոռվա ձոր» հայրենակցական միությունից, հոբելյանական միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է նաև գրողի երևանյան տուն–թանգարանը։