Թումանյանի թբիլիսյան տան հարցով պետք է զբաղվեինք դեռևս 10 տարի առաջ, կարծում է Հյուսիսային համալսարանի ռեկտորը
Ինչպես այսօր տեղեկացրել է Հյուսիսային համալսարանի ռեկտոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Բորիս Մկրտչյանը, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան խնդիրը դեռևս մեկ տարի առաջ բարձրացրել էր նրա թոռնուհի Իրման։
Մկրտչյանի խոսքերով՝ գրողի թոռնուհին մեկ անգամ չէ, որ դիմել է բարձր ատյաններ, սակայն նրա բոլոր փորձերն աապարդյուն են եղել։
«Այս խնդրով մենք պետք է զբաղվեինք դեռևս 10 տարի առաջ, այդ դեպքում, գուցե, որոշ արդյուքների կհասնեինք»,– ասել է նա։
Ավելացնենք, որ Թումանյանի թբիլիսյան տունը, որը ծառայում է որպես քաղաքային գրադարան, պարտքի փոխարեն վաճառվել է վրացի գործարարի։
Մկրտչյանը նաև հավելել է, որ նման հարցերը պետք է լուծվեն բարձր մակարդակով՝ պաշտոնական լծակների օգտագործմամբ։










