Այսօր Վարդանանց տոնն է

09:11 • 19.02.09

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնը՝ ի պատիվ 451թ. Ավարայրի ճակատամարտում զոհված քաջերի: Այդ առթիվ Երևանի ս. Զորավոր Աստվածածին եկեղեցուց ավանդական խաչերթ կկազմակերպվի քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Վարդան Մամիկոնյանի արձանը:

Խաչերթին կմասնակցեն ուսանողներ, հոգևորականներ, ոստիկանության զորքերի փողային նվագախումբը, զորամասի զինվորներ, ինչպես նաև տոնը խորհրդանշող ձիավորը: Ճանապարհին երթի մասնակիցները անցորդներին տոնական բացիկներ կբաժանեն, իսկ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կկայանա տոնական միջոցառում:

Ամեն տարի Վարդանանց տոնը նշվում է Մեծ Պահքին նախորդող հինգշաբթի օրը: