«Հայ Ֆեստ 2009»-ը շարունակում է հայտեր ընդունել
«Հայ Ֆեստ» միջազգային կատարողական արվեստների 7-րդ փառատոնը շարունակում է մասնակցության հայտեր ընդունել: Արտերկրից փառատոնին մասնակցելու ցանկույթուն ունեցող թատերախմբերը պետք է իրենց ներկայացման հայտը լրացնեն մինչև մարտի 1-ը, իսկ հայկական թատրոնների համար հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:
«Հայ Ֆեստ 2009»-ը կկայանա հոկտեմբերի 1-10-ը՝ կրկին ներառելով 2 ծրագիր՝ հիմնական և ֆրինջ: Այս տարի նույնպես փառատոնի մեջ կընդգրկվեն Մանկական և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնն ու Հայկական ուսանողական և երիտասարդական ծրագիրը՝ Արմ Ֆեստը:
«Հայ Ֆեստ» փառատոնը հիմնադրվել է 2003թ. և համարվում է նախկին ԽՍՀՄ տարածքի գլխավոր թատերական փառատոնը Մոսկվայից հետո:










