Հրամայական է միջազգային չափանիշներով հայալեզու դպրոցական ցանցի ստեղծումը. Նախաձեռնող խումբ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է Հանրային խորհրդի անդամներին։ Ստորև ներկայացվում է բաց նամակը։
«Հանրային խորհրդի հարգելի անդամներ,
Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման և, ընդհանրապես,
Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք կազմելու տեսանկյունից:
1. Ընդհանուր տեղեկություններ
Միջազգային Բակալավրիատի կրթական ձևաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1]
• Նախնական տարիքի ծրագիր՝ 3-12 տարեկան երեխաների համար
• Միջին տարիքի ծրագիր` 11-16 տարեկանների համար
• Դիպլոմային ծրագիր` 16-19 տարեկանների համար:
«Դիլիջան» միջազգային դպրոցում նախատեսվում է 13-ից 18 տարեկան երեխաների ուսուցումը, հետևաբար այստեղ հնարավոր է Միջին տարիքի ծրագրի և Դիպլոմային
ծրագրի իրագործումը:
2. Միջազգային Բակալավրիատի դասավանդման լեզուն
Միջազգային Բակալավրիատի Նախնական և Միջին տարիքի ծրագրերում դասավանդումը կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում և` հայերենով: Հետևաբար, չկա Միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որևէ սահմանափակում:
Ինչ վերաբերում է Դիպլոմային ծրագրին, տվյալ պահին դասավանդման լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, և իսպաներենը: Սակայն Միջազգային Բակալավրիատը զարգացող մի համակարգ է, և այս պահին արդեն գոյություն ունի Դիպլոմային փորձնական ծրագիր գերմաներենով[2]: Այսինքն, եթե ստեղծվի պահանջվող չափանիշին համապատասխանող հայալեզու դպրոց, ապա Միջազգային Բակալավրիատի կողմից այն նույնպես կճանաչվի: Այս պարագայում Հայաստանը կստանա մի առաջնակարգ հայալեզու
դպրոց, որը կկարողանա դառնալ գերազանցության կենտրոններից ու հայալեզու կրթության նշաձողերից մեկը:
Ասվածից ակնհայտ է դառնում, որ Լեզվի և Հանրակրթության մասին օրենքների փոփոխություններն բացարձակապես ավելորդ են Հայաստանում նման դպրոցի ստեղծման համար:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը «Դիլիջան» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղել էր մի նամակ[3], որտեղ առաջարկվում էր այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման
վրա: Այս տեսակետը մանրամասն վերաշարադրվել է նաև «Դիլիջան» դպրոցի ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում: Ցավոք, նախաձեռնող խմբի առաջարկի մասին հոգաբարձուների խորհրդի կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում չկա
որևէ անդրադարձ:
3. Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացը և Հայաստանի ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման խնդիրը
Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացն արդիական խնդիր է, քանի որ այդ ձևաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել և այս կամ այն չափով այդ ուղղությամբ գործողություններ են ծավալել մի քանի դպրոցներ, այդ
թվում` «Դիլիջան» միջազգային դպրոցը, «Քվանտ» վարժարանը և «Անանիա Շիրակացի» ճեմարանը: Կան նաև այլ դպրոցներ, որոնք չեն պատրաստվում դառնալ Միջազգային Բակալավրիատի դպրոց, սակայն աշխատանքներ են կատարում նման դպրոցներում
օգտագործվող դասագրքերն ու ծրագրերը հայերեն թարգմանելու ուղղությամբ:
Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ դպրոցները կարող են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու կհամակարգի ծրագիրը: Այս ծրագրին կարող են միանալ Հայաստանի և սփյուռքի
պետական ու հասարակական բոլոր շահագրգիռ կազմակերպությունները:
Կատարված ներդրումները կունենան բազմապատիկ արդյունք, քանի որ բացի բուն ծրագրի իրագործումից մի քանի օրինակելի դպրոցներում, հնարավորություն կտան նորագույն նորարարական կրթական մեթոդները հայերենով հասանելի դարձնել
Հայաստանի կրթական ողջ համակարգի համար, այսպիսով վերացնելով լեզվական խտրականությունը և հնարավոր դարձնելով ողջ կրթական համակարգի, այլ ոչ թե նրա մի մասի մրցունակության բարձրացումը:
4. Ոչ հայերենով Միջազգային Բակալավրիատի ռիսկերը
Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ մեծածավալ, տասնյակ միլիոն դոլարներ հաշվող ներդրումների հոսքը կհանգեցնի մի անհավասարակշիռ, արհեստական իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար պայմաններում: Այս անբարենպաստ իրավիճակը կհեղինակազրկի հայալեզու հանրակրթությունը և բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը:
Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձևավորմանը, որը լավագույն դեպքում կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա Լիբանանը:
Այս խավին կհետևեն մնացածները։ Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում և իշխանություններն ի վերջո ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման և գործունեության
անսահմանափակ իրավունք բոլորի համար և ցանկացած լեզվով:
Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում, Հայաստանի բուհական համակարգից հայերենը աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետևանքով այն այլևս
կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու հնարավորությունից: Այսօրվա ճկուն ու ժամանակակից հայերենը, որով հեշտությամբ ձևակերպվում են գիտության ամենանոր ու ամենաբարդ հասկացությունները, կվերածվի
կենցաղային լեզվի:
Այս ամենի հետևանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները, հաղորդակցական հնարավորությունները և հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա՝ հարցականի տակ կդրվի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետևապես նաև՝ հայ ազգի գոյությունը։ Եվ սա անհիմն ու վերացական ենթադրություն չէ, այլ նկարագրությունն է իրականում տեղի ունեցած ու ներկայումս ընթացող լեզվափոխության (language shift), որը հանգեցրել է բազմաթիվ լեզուների փաստացի վերացման:
5. Հայկական միջազգային դպրոցների ցանցի հրամայականը և «Դիլիջան» միջազգային դպրոցում արտասահմանից սփյուռքահայերի ընդգրկումը
Սփյուռքի երեխաների համար հայալեզու բարձրակարգ դպրոցներում սովորելու հնարավորությունն այսօր, առավել քան երբեք, կարևորվում է նաև Կիպրոսի Մելքոնյան դպրոցի փակվելու խորհրդանշական հանգամանքով: Ցավոք, ներկայումս աշխարհում այլևս չկա համահայկական նշանակություն ունեցող որևէ դպրոց և ակնհայտ է, որ նման դպրոցի ստեղծման նախաձեռնումը իր շահերը գիտակցող՝ անկախ պետականություն ունեցող, հայրենիքի պատվի և պարտականության գործն է դառնում:
Այդ դպրոցը հիմք կհանդիսանա հայկական միջազգային դպրոցների ստեղծվելիք ցանցի համար, որը հայկական ինքնության պահպանման և զարգացման լավագույն երաշխիքը կարող է հանդիսանալ համաշխարհայնացման (գլոբալիզացիա) ներկայիս ընթացքի
հնարավորություններին և վտանգներին ի պատասխան: Այս ցանցը կարող է գործել հայկական սփյուռքի երկրներում՝ կենտրոն ունենալով Հայաստանը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու դպրոցն ունի նաև հեռու գնացող քաղաքական հետևանքներ, քանի որ նշված դպրոցում արևմտահայերենին տեր կանգնելու պատրաստակամությունը կվկայի Հայաստանի Հանրապետության քաղաքական
հասունության մասին:
Այս կապակցությամբ նշենք, որ, չնայած թուրքական սփյուռքի անհամեմատ կարճատև գոյությանը, արդեն իսկ գոյություն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում գործող թուրքական միջազգային դպրոցների ցանց:
Կարծում ենք՝ «Դիլիջան» միջազգային դպրոցում սփյուռքահայերի ընդգրկման կապակցությամբ՝ հայության առջև ծառացած խնդիրների տեսանկյունից, անհամեմատ ավելի նախընտրելի տարբերակն այն կլիներ, որ իրենց երկրներում այլ լեզուներով բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն արդեն իսկ ունեցող սփյուռքահայ երեխաներին նույնատիպ կրթություն առաջարկելու փոխարեն` Հայաստանում հայերենի հիմքի վրա լավագույն կրթություն ստանալու հնարավորություն տրվեր: Այսպիսով «Դիլիջան» միջազգային դպրոցն իր վրա կվերցներ համահայկական կարևորագույն խնդիրներից մեկի լուծումը:
Սա ոչ միայն չի բացառում, այլև ենթադրում է օտար լեզուների խորը ուսուցում այդ դպրոցում:
6. «Դիլիջան» միջազգային դպրոցում ոչ հայ օտարերկրացիների ընդգրկում
«Դիլիջան» միջազգային դպրոցի հեղինակներն անհրաժեշտ են համարում աշակերտության կազմում ներգրավել նաև ոչ հայ արտասահմանցիների, ինչը մենք առաջնային խնդիր չենք համարում, քանի որ նրանց փոխարեն կարող էին սովորել ավելի մեծ թվով հայաստանցիներ և սփյուռքահայեր: Այնուամենայնիվ, կարող ենք առաջարկել մի մեխանիզմ, որի օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, կարելի է հասնել նաև այս նպատակին՝ դասավանդման լեզուն հայերենը լինելու պայմանով:
Ըստ նախագծի հեղինակների, այն տասներկու երկրներում (Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան և այլն), որտեղ կա զգալի սփյուռքահայություն և որտեղից նախատեսվում է ներգրավել ոչ հայաստանցի
ուսանողներին, պետք է գործեն թեսթավորման կենտրոններ, որոնք կգնահատեն դիմորդների գիտելիքների մակարդակը: Նման կենտրոններում կարող են կազմակերպվել հայերենի մեկամյա նախապատրաստական դասընթացներ՝ «Դիլիջան» դպրոցի ապագա
դիմորդների համար: Այդ երկրներում համեմատաբար հեշտ կլինի հայոց լեզվի մասնագետներ գտնել` սփյուռքի առկայության պատճառով: Քննությունների, այդ թվում` հայերենի քննության հիման վրա, կընտրվեն այն ուսանողները, որոնք կշարունակեն ուսումը Դիլիջանում: Այս հանգամանքը կդառնա մի լրացուցիչ գործոն, որը կնպաստի աշխարհում հայերենի վարկի բարձրացմանը, սփյուռքահայերի ու օտարազգիների շրջանում հայերենի տարածմանը:
7. Օտարալեզու ուսուցման և ազգային դպրոցի համեմատությունը
Հայաստանյան դպրոցների շատ շրջանավարտներ ընդունվում են բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բուհեր: Բացի այդ, մեր դպրոցների աշակերտներն ամեն տարի բազմաթիվ պատվավոր մրցանակներ են շահում միջազգային օլիմպիադաներում: Իսկ «Քվանտ» դպրոցը Միջազգային Բակալավրիատի կենտրոնի կողմից վերջերս ստացավ ՄԲ-ի հավակնորդի պաշտոնական կարգավիճակ: Սա գալիս է ապացուցելու, որ անգամ բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնված ազգային դպրոցն ի վիճակի է միջազգային չափանիշներով մրցունակ լինելու: Ավելին, առաջատար հայաստանյան դպրոցները, դատելով վերը նշված չափելի և անաչառ ցուցանիշներից, կրթական մակարդակով (ցավոք, ոչ պայմաններով ու ֆինանսական հնարավորություններով) կարող են համեմատվել աշխարհի առաջատար կրթօջախների հետ: Այս դպրոցների փորձը, դրանցում կիրառվող կրթական ծրագրերն ու մեթոդները կարելի է անվարան կիրառել միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց կամ դպրոցներ ստեղծելու պարագայում: Համապատասխան ներդրումների առկայության դեպքում դրանք կարող են դառնալ ամենաժամանակակից
դպրոցի հիմքը:
Միաժամանակ կարելի է դիտարկել Լիբանանի օրինակը, որտեղ, չնայած բազմաթիվ միջազգային դպրոցների առկայությանը և այն հանգամանքին, որ անգամ ազգային դպրոցներում ճշգրիտ գիտությունները միջին դպրոցից սկսած դասավանդվում են անգլերենով, միջազգային չափորոշիչներով թեստավորումները արձանագրում են զգալիորեն ավելի վատ արդյունքներ, քան Հայաստանում[4]: Փոխարենը, արաբերենը Լիբանանում դարձել է ցածր խավի լեզու [5,6]: Որպես դրական օրինակ կարելի է նշել Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում մայրենի լեզվի հիմքի վրա գործող բարձրակարգ կրթական համակարգերը:
Հատկանշանական է նաև Հունաստանի օրինակը, ուր օտարալեզու դպրոցները գործում են որպես օտարերկրացիներին սպասարկող համակարգ: Ունենալով հունարենով կրթական համակարգը զարգացնելու ավանդույթ, Հունաստանը սահմանափակում է մուտքը
օտարալեզու դպրոցներ իր քաղաքացիների համար [7]:
8. Հետևություններ
Վերն արված վերլուծությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս արձանագրել, որ հանրակրթական ամենաժամանակակից ծրագրերը, այդ թվում նաև Միջազգային Բակալավրիատը, Հայաստանում պետք է և հնարավոր է իրագործել հայերենով` առանց «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու: Այս տեսանկյունից շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը մոնոէթնիկ է, ունի սեփական լեզվով կրթական համակարգը զարգացնելու դարավոր ավանդույթ և հնարավորություն: Բացի այդ, Հայաստանում այսօր կան աշխարհի լավագույն դպրոցների հետ արժանապատվորեն մրցակցող դպրոցներ, որոնցում, բնականաբար, ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Միաժամանակ, հանրակրթությունը հայերենով կազմակերպելով հանդերձ, անհրաժեշտ է ապահովել ազգային փոքրամասնությունների և արտասահմանցիների համար իրենց մայրենի լեզուներով կրթություն ստանալու հնարավորությունը, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ:
Ամփոփելով, ցանկանում ենք մեկ անգամ ևս կարևորել հետևյալ խնդիրները.
1. Անհրաժեշտ է շուտափույթ կերպով հայոց լեզվով տեղայնացնել Միջազգային Բակալավրիատի ծրագրերն ու դասընթացները, ինչպես նաև ջանքեր գործադրել հայերենով ուսուցման հնարավորությունը Միջազգային Բակալավրիատի համար ընդունելի դարձնելու համար՝ այդ գործում ներգրավելով հայաստանյան այն դպրոցները, որոնք ցանկանում են ընդգրկվել այդ համակարգում: Այս կարգի
ներդումները լրիվ արդարացված են, քանի որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի ապահով և հեռանկարային են ազգային անվտանգության և երկրի ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ուստի, ստեղծված իրավիճակում հենց այս ճանապարհն ենք համարում միակ ճիշտը, եթե խոսքը Միջազգային Բակալավրիատի մասին է:
Իհարկե, անհրաժեշտ է հիշել, որ ժամանակակից դպրոց կարելի է ստեղծել նաև այլ ծրագրերով, այդ թվում` Հայաստանում մշակված և հաջողությամբ իրականացված ծրագրերով:
2. Հայաստանում և սփյուռքում միջազգային չափանիշներին համապատասխան համահայկական հայալեզու դպրոցի և դպրոցական ցանցի ստեղծումը ժամանակի հրամայական է:
Օգտվելով առիթից, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հանրային խորհրդի՝ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումներին»:
1. http://www.ibo.org/programmes/
2. http://www.ibo.org/diploma/development/
3. http://www.nochangeinlanguagelaw.org
4. http://siteresources.worldbank.org/INTLEBANON/News%20and%20Events/20883669/Q1-2006.pdf
5. http://notesfromamedinah.wordpress.com/2010/03/07/the-death-of-arabic-in-lebanon/
6. http://www.alarabiya.net/articles/2010/02/28/101730.html
7. http://ypepth.gr/en_ec_category1543.htm
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
Սպորտ
-
17:36 • 21.11.24 Ռաֆինյան կազմել է «Բարսելոնա»-ի լեգենդների խորհրդանշական հավաքականը
-
16:19 • 21.11.24 ՊՍԺ-ի ֆուտբոլիստները մարզվել են առատ ձյան տակ (տեսանյութ)
-
15:32 • 21.11.24 Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ «Ռեալի» մասին
Իրադարձային
-
16:57 • 21.11.24 Դարակերտում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»
-
17:35 • 19.11.24 Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում