«Հրապարակ». Վազգեն Առաջինի կիսանդրին տեղադրվել է Մայր Աթոռի տարածքից դուրս, Գարեգին Բ-ն դեմ էր այնտեղ տեղադրելուն

09:49 • 11.11.10

Ինչպես արդեն գրել էինք, հայ-ռուսակաև համագործակցության միջխորհրդարանական պատվիրակությունն աշնանային նիստը գումարելու է Երևանում, ինչի նպատակով արդեն իսկ ՌԴ Պետդումայի պատգամավորները ժամանել են Հայաստան։ Տեղեկացրել էինք նաև, որ այցի ընթացքում նախատեսվում է Էջմիածնում տեղադրել կաթողիկոս Վազգեն Առաջինի կիսանդրին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 15։30–ին։ Փաստորեն, ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ վաստակավոր քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանի ձուլած կաթողիկոսի կիսանդրին չի տեղադրվի Մայր Աթոռի տարածքում, քանի որ դրան ի սկգբանե դեմ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս խնդիրն անգամ նախագահականում է քննարկվել, և նախագահ Սերժ Սարգսյանը կաթողիկոսին հորդորել է կիսանդրին տեղադրել Մայր Աթոռի տարածքում։ Բայց Գարեգին Բ-ն ի վերջո հասել է իր նպատակին՝ կիսանդրին տեղադրվելու է Էջմիածնի կենտրոնում, Մայր Աթոռի պատի տակ, պուրակում։