Մեկնարկում է Հայոց Մեծ Եղեռնի 100–ամյա տարելիցին նվիրված լայնածավալ ծրագիր

16:11 • 30.11.11

100 համերգ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահում կմեկնարկի լայնածավալ մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2015 թվականը Հայաստանում և արտերկրում կազմակերպել հարյուր համերգ, որոնց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ: Կազմակերպիչները վստահ են` առանց աշխարհագրական սահմանների համերգաշարը մեզ համար ցավալի իրողությունը մեկ անգամ ևս բարձրաձայնելու հիանալի առիթ կլինի։

Այսօր հայ ունկնդիրները հնարավորություն կունենան ունկնդրելու հայ դասականների ստեղծագործություններ` Հայաստանի երիտասարդական նվագախմբի և «Յունիսեֆ» մանկական նվագախմբերի կատարմամբ: Հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Գերմանիայում։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգներ կանցկացվեն նաև Հայաստանի մարզերում ու Արցախում: