Հայաստանում շատ հյուրընկալ են ու ջերմ. «Մանկական Եվրատեսիլի» Ռուսաստանի ներկայացուցիչ

18:41 • 30.11.11

«Ես նկատել եմ, որ Հայաստանում շատ հյուրընկալ են, ջերմ ու հարազատ, ցավոք ես դեռ չեմ հասցրել ճաշակել այստեղի խոհանոց, բայց լսել եմ, որ շատ համեղ է», այսօր Մոսկվայի տանը կազմակերպված հանդիպմանը հայտարարեց «Մանկական եվրատեսիլի», Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովայի հետ, որի հետ հանդիպումը սկսվեց մեկ ժամ տասնհինգ րոպե ուշացումով։ Հանդիպման բացումը եղավ հայկական Եվրատեսիլի հիմնով, որից հետո ցուցադրվեց ռուսաստանյան Եվրատեսիլի նախընտրական փուլում Ռուսաստանի ներկայացուցչի անցած ճանապարհի մասին պատմող կարճ տեսաֆիլմ։

Կատյա Րյաբովան կատարեց երգեր, նույնիսկ հայկական «Ջան բալես» երգը, ակապելա և պատասխանեց դահլիճում գտնվողների՝ մասնավորապես դպրոցականների հարցերին։ Ռուսաստանի մասնակիցը փորձում էր յուրաքանչյուր հարցին տալ մաքսիմալ անկեղծ պատասխաններ։ Հարցին, թե ինչ կատարվեց իր հետ, երբ հնչեց իր անունը որպես «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ռուսաստանյան ընտրությունների ժամանակ, նա անկեղծացավ. « Այդ պահին ինձ պարուրեցին ապրումները և ամեն անգամ մտաբերելիս այնքան եմ հուզվում, որ թվում է հենց այդ պահին նորից իմ անունն են ասում»։

«Ծնողներս իմ կողքին են ամեն իմ որոշման մեջ, և այն ամենի ինչը ես նոր եմ սկսում, սակայն ես ինքս եմ կայացնում իմ երգարվեստային գործունեությունը»,– շարունակեց Կատյան։ Ապագա մասնագիտության ընտրության մասին հարցին նա պատասխանեց. «Եթե դու արդեն բեմի վրա ես, քեզ շատ դժվար կլինի հրաժարվել դրանից»։ Հանդիպման վերջում «Մանկական Եվրատեսիլի» Ռուսաստանի մասնակիցը մաղթեց, որ մրցույթում հաղթի ուժեղագույնը։