Արամ Ա. Կաթողիկոսը Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահ է վերընտրվել
Կիպրոսում գումարվող Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը երկրորդ անգամ այդ խորրհրդի (ներկայացնում է արևելեան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը) նախագահ է ընտրվել։
Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը համաժողով է գումարում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ։
Համաժողովի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 29–ին առավոտյան՝ հույն եկեղեցիների կողմից կատարված պատարագով։
Այնուհետև, համաժողովի առաջին նիստի ժամանակ վեհափառ հայրապետը ներկայացրել է անցնող չորս տարիների ընթացքում խորհրդի դիմագրաված դժվարություններն ու մարտահրավերները։










