Մանկական եվրատեսիլի երեխաները տպավորված են Հայաստանի ընդունելությունից
Մանկական եվրատեսիլ 2011-ի ընթացքում մասնակիցները հասցրել են լինել Երեւանի տեսարժան վայրերում, այցելել ցուցասրահներ, մասնակցել մի շարք հատուկ ընդունելությունների ու ժամանցային արարողությունների:
Ռուստաստանի ներկայացուցիչ Կատյա Րյաբովան տպավորված է Հայաստանից ու հայկական ջերմ ընդունելությունից. «Ես այսպիսի ջերմ միջավայրում երբեք չեմ եղել, մենք ամեն օր մասնակցում ենք գեղեցիկ միջոցառումների: Մենք շատ համերաշխ ենք, միասին ամեն օր փորձեր ենք կատարում, խաղում, ճաշում: Ի դեպ հայկական խոհանոցը շատ համեղ է», - նշել է Ռուսաստանի մասնակիցը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվիրակությունները, բացի գրաֆիկով սահմանված օրակարգը, ամեն օր մասնակցում են հատուկ եվրատեսիլյան ճաշ-երեկոյի, որն ավարտվում է մանկական գեղեցիկ դիսկոտեկով:
Ի դեպ այսօր երեխաներին ընդունել է և իր օրհնությունն է տվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:










