Grammy –ի հավակնորդների անունները հայտնի են

20:24 • 01.12.11

Լոս Անջելեսում երեկ հայտարարվել են ԱՄՆ ձայնագրության ազգային ակադեմիայի հեղինակավոր Grammy մրցանակաբաշխության հավակնորդների անունները։

Ինչպես գրում են արևմտյան լրատվամիջոցները, առավելագույն թվով անվանակարգերում (7), այդ թվում, «Լավագույն երգ», «Լավագույն կատարում», «Լավագույն համատեղ կատարում», ներկայացվել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը: Վեցական անվանակարգերում ներկայացվել են բրիտանացի երգչուհի Ադելն ու ամերիկացի երգիչ Բրունո Մարսը:

Grammy մրցանակաբաշխության 54-րդ արարողությունը կանցկացվի 2012 թվականի փետրվարի 12-ին՝ Լոս Անջելեսում: Ի դեպ, այս տարի ԱՄՆ ձայնագրության ազգային ակադեմիան կրճատել է անվանակարգերի քանակը՝ 109-ից հասցնելով 78-ի:

Մրցանակը, որը շնորհվում է տարբեր երաժշտական ժանրերում՝ դասականից մինչև ռեփ, համարվում է երաժշտական մրցանակներից ամենահեղինակավորը։