Սիրուշոն չի բացառում Եվրատեսիլին որպես երգահան մասնակցելու հնարավորությունը (տեսանյութ)

18:32 • 01.12.11

Վաղը երեկոյան մարզահամերգային համալիրում կայանալիք ,Մանկական Եվրատեսիլի, գլխավոր փորձի տոմսերը սպառված են: Եվրոպայից Հայաստան ժամանած մասնակիցները վերջին շտկումներն են անում և նախապատրաստվում վաղվա որոշիչ օրվան: Եվրատեսիլի կազմակերպիչները վստահ են ` շոուն կանցնի ամենաբարձր մակարդակով և եվրոպացի հադիսատեսը երկար ժամանակ կհիշի հայկական ձեռագրով Եվրատեսիլը:

Մարզահամերգայինի բեմում հատուկ հյուրի կարգավիճակում կլինեն Եվրատեսիլում ամենաբարձր արդյունքները ցուցաբերած երկու հայ մասնակիցները` Սիրուշոն և Վլադիմիր Արզումանյանը։ Սիրուշոն հանդիսատեսին կներկայանա Քելե -Քելե երգի ռեմիքս տարբերակով , որը կզուգակցվի հայկական բերդ պարով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրված երգչուհին բավարար գնահատեց հայաստանյան Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքները և նշեց, որ սա եզակի հնարավորություն է Եվրոպային ներկայանալու ոչ միայն երգով, այլ ընդհանրապես հայկական մշակույթով :

«Շատ ուրախ եմ, որ հեղինակավոր շոուն իմ երկրում է անցկացվում։ Չեմ կասկածում , որ ամեն ինչ եվրոպական ստանդարտներին համապատասխան կլինի, սակայն եթե ինչ որ բան էլ այնպես չլինի, եկեք չկենտրոնանանք ու չքննադատենք, այլ այս անգամ ուղղակի ուրախանանք »,- ասաց երգչուհին `ավելացնելով ,որ շատ է հավանում հայ մասնակցի ` Դալլիթայի երգը և չի բացառում, որ հենց նա կգրավի բարձունքը։ «Բոլորն էլ երեխաներ են, բոլորն է լավն են, չեմ կարող կանխատեսել ,թե ով կհաղթի, բայց մի բան հաստատ է, այս տոնը ընդմիշտ կմնա նրանց հոգում»,- ասաց Սիրուշոն: Հարցին ,թե արդյոք ինքը չի պատրաստվում նորից մասնակցել Եվրատեսիլին ,երգչուհին պատասխանեց,որ ինքը երբեք չի ասում երբեք, սակայն այդպիսի մտադրություն առայժմ չունի: Սիրուշոն չբացառեց նաև ,որ հեղինակավոր մրցույթին կարող է մասնակցել նաև որպես երգահան: