Համալիրում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մանկական ամենապայծառ ներկայացումներից մեկն է՝ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը։ Այն ուղիղ եթերում ցուցադրում է Հանրային հեռուստատեսությունը։
Բեմի հագեցած լուսավորությունը, էկրանը, ակուստիկ համակարգը պատրաստվել է հիմնականում արտերկրից ներկրված սարքավորումների և լույսերի միջոցով։ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղորդավարներն են Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը:
Արդեն իսկ ելույթ է ունեցել Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչուհին՝ գեղեցկուհի Դալիթան՝ Հայաստանի հրավերքով՝ «Welcome to Armenia» երգով. Հայաստանում գտնվողները, ի դեպ, իրավունք չունեն քվեարկելու Դալիթայի օգտին: Նրան ձայն տալ կարող են միայն արտերկրից։
Ինչպես «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշել էր Գոհար Գասպարյանը, այս տարի «Մանկական եվրատեսիլում» փոխվել է նաև քվեարկելու կարգը: Եթե նախկինում մրցույթում քվեարկությունը սկսվում էր առաջին մասնակցի ելույթից անմիջապես հետո, ապա այս տարի քվեարկությունը կիրականացվի միայն մրցույթի վերջին 15 րոպեներին, ինչպես «Չափահասների» եվրատեսիլի ժամանակ:
Հաղորդելով Եվրոպայի տարբեր անկյուններից՝ փոքրիկ հաղորդավարներն իրենց երկրներում քվեարկության արդյունքները ներկայացելիս միայն ամենաբարձր երեք միավորներն էր ասում, ցածր միավորներն էկրանին էին հայտնվում: Այս տարի հայտարարվելու են բոլոր երկրները, որոնց ներկայացուցիչները հավաքել են 1-12 միավոր:
Քվեարկությունից ստացվող ամբողջ հասույթը տրամադրվելու է մանուկներին։










