Նյու Յորքում բացվել է Էլիզաբեթ Թեյլորի զարդերի և զգեստների ցուցահանդեսն ու ինտերնետ–աճուրդը
«Քրիստիս» աճուրդների տանը (ԱՄՆ, Նյու Յորք) այսօր բացվելու է ամերիկացի լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ոսկերչական զարդերի, աքսեսուարների, զգեստների 10–աօրյա ցուցահանդեսը։
Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌՌ—ՏԱՍՍ» գործակալությունը, ցուցահանդեսին ներկայացվելու են համաշխարհային շրջագայության «մասնակցած» Թեյլորի հավաքածուից «առավել թանկարժեք և տպավորիչ զարդերը»։
Առանձնահատուկ տեղ է հատկացվելու դերասանուհու յոթ ամուսիններից մեկի՝ դերասան Ռիչարդ Բյորթոնի նվերներին. օրինակ եզակի մարգարտով կուլոնին, որը դերասանը Թեյլորին էլ նվիրել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, (56 կարատ), և որը 16–րդ դարից կրել էին իսպանացի թագուհիները։
Սպասվում է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնելու փոփ երգիչ, Թեյլորի մեծ երկրպագու Մայքլ Ջեքսոնի նվերը՝ ադամանդներով զարդարված թևնոցը։
Թեյլորը սիրում էր նաև զմրուխտներով, սուտակներով զարդեր, որոնց մեծ մասը ևս ներկայացվելու ՆյուՅորքի աճուրդի ժամանակ։
Նախքան Նյու Յորք հասնելը, Թեյլորի այդ հավաքածուն համաշխարհային շրջագայություն է կատարել՝ եղել է Մոսկվայում, Ժնևում, Տոկիոյում, Դուբայում, Փարիզում, Հոնկոնգում։
Այսօր մեկնարկում է նաև «հատուկ ինտերնետ աճուրդը» (կազմակերպել է նույն աճուրդների տունը), որի ժամանակ ներկայացվելու են նրա 950 զարդերը, զգեստները և աքսեսուարները։ Բացի այդ, դերասանուհու երկրպագուներն ու կոլեկցիոներները հնավարություն կունենան Թեյլորի իրերը ձեռք բերել հենց աճուրդների տանը։
Թեյլորը մահացավ այս տարվա մարտին՝ 79 տարեկան հասակում։










