Կոմիտասի անվան կոնսերվատորիան կվերանորոգվի
Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում որոշում է ընդունել համապատասխան վերանորոգման աշխատանքների կատարման և ուսումնական գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» և «Սպիտակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներին համապատասխանաբար հատկացնել ավելի քան 43.5 մլն և 9 մլն 800 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից։










