Նկարիչների միությունում բացվեց «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը (տեսանյութ)
«Կանանց նկատմամբ իրականացվող բռնության դեմ պայքար» ակցիայի շրջանակներում այսօր Նկարիչների միությունում բացվեց «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի սրահում երջանիկ ընտանիքների լուսանկարների կողքին դրվել են նաև կանացի սիլուետներ, որոնց վրա գրված է թեժ գծին դիմած մի քանի կանանց պատմությունները:
Ցուցահանդեսին ներկայացված շուրջ յոթանասուն երջանիկ ընտանիքների լուսանկարների կողքին դժբախտ կանանց պատմությունը ներկայացնելով , մենք փորձել ենք ցույց տալ մեր այցելուներին ,որ իրենք ունեն ընտրության իրավունք և զոհի կարգավիճակում մնալու փոխարեն կարող են պայքարել և իրենք ստեղծել իրենց երջանիկ ընտանիքը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում կանաց դեմ իրականացվող բռնությունների ավելի բաց քննարկումը տալիս է իր արդյունքը և տարեցտարի ավելի շատ կանայք են զանգահարում թեժ գիծ ` պաշտպան կանգնելով իրենց իրավունքներին: Ցուցահանդեսը կավարտվի վաղը երեկոյան: Լավագույն երեք լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն և կստանան մրցանակներ:










