Թոմ Կրուզը Մոսկվա է գնացել «հատուկ առաքելությամբ» (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը Մոսկվայում է «Առաքելությունը կատարված չէ. Ֆանտոմ արձանագրություն» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Այն տեղի է ունենալու այսօր երեկոյան «Պուշկինսկի» կինոթատրոնում:
Ֆիլմի առաջին մասի գործողությունները նկարահանվել են Մոսկվայում. Կրուզի դերակատարմամբ լրտես Իթան Հանտը փախչում է բանտից և, ստանալով հրահանգներ, ներխուժում Կրեմլ`փորձելով փրկել աշխարհը միջուկային պատերազմից: Հանգամանքների բերումով նա ստիպված է լինում միայնակ փրկել աշխարհը…
Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Դուբայում, Մումբայում, Վանկուվերում, Պրահայում և Լոս Անջելեսում:










