Բրիտանացի ծովագնացները Մերայա Քերիի երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել (տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Մերայա Քերին խոստովանել է, որ հիացած է 1994 թվականի իր՝ All I Want For Christmas Is You ամանորյա երգի հիման վրա բրիտանական HMS Ocean դեսանտային նավի անձնակազմի նկարահանած տեսահոլովակով:
Ինչպես հաղորդում է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան, տուն վերադառնալու լուրն իմանալուց հետո, ծովագնացներն այս կերպ արտահայտել են իրենց ուրախությունը:
Երգչուհին Twitter-ի իր էջում գրել է. «Սա լավագույնն էր երբևիցե իմ տեսածներից: Դուք` տղաներ, ինձ ուղղակի երջանկացրել եք: Շնորհավոր Ամանոր»:
Տեսագրությունը համացանցում դիտել է միլիոնից ավելի մարդ:










