Լրագրողներն արժանացան մրցանակների
Այսօր կայացավ ամենամյա «հավասար հնարավորություններ» ԶԼՄ իններորդ մրցանակաբաշխությունը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություների գաղափարը քարոզելն է: «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել 44 լրագրող Երևանից և մարզերից: Ներկայցվել է 60 աշխատանք`40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային:
Լավագույն տեսանյութ անվանակարգում 1-ին մրցանակին արժանացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը երկրորդ ևերրորդ մրցանակները համապատասխանաբար շնորհվեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին և «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանին: «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում հանձնվեցին միայն երկրորդ և երրորդ մրցանակներ, որոնց արժանացանԱրփի Մաղաքյանը` haynews.am և Փառանձեմ Հովհաննիսյանը` «Մեդիալաբ» լրատվական կայքերից: Շնորհվեցին նաև խրախուսական և հատուկ մրցանակներ:
Հանձնաժողովի գնահատմանը ներկայացված նյութերը պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և համակողմանի ուսումնասիրման վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման օրինակներ և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան:










