Մահացել է Բեթմենի մասին կոմիքսների հեղինակը
89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ-պատկերազարդող, Բեթմենի մասին կոմիքսների հեղինակ Ջերի Ռոբինսոնը: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նա մահացել է Նյու Յորքի հիվանդանոցում:
«Ռոբինսոնը նկարազարդել է հանրահայտ հերոսների, որոնք դարձել են ամերիկյան փոփ-մշակույթի խորհրդանիշերը»,- ասել է DC Comics-ի համախմբագիր Ջիմ Լիին:
Ջերի Ռոբինսոնը 1940-ական թվականներից աշխատել է DC Comics հրատարակչական ստուդիայում, որտեղ էլ նկարազարդել է սուպերհերոս Բեթմենի արկածների մասին կոմիքսները:
Նա ստեղծել է նաև այլ կերպարներ`Բեթմենի գործընկեր Ռոբինի և թշնամի Ջոկերի կոմիքսները, որոնց շնորհիվ էլ մեծ ճանաչում է ձեռք բերել:










