Հայաստանը պետք է աշխարհի հետ կապված լինի բազմաթիվ թելերով. Կարեն Կարապետյան
Tert.am–ը ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, դրա քաղաքական և տնտեսական կողմերի մասին։
- Պարոն Կարապետյան, Ձեզ համար որքանով էր անակնկալ ՀՀ նախագահի հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշման մասին:
- Որևէ կերպ անակնկալ չէր ու չէր կարող լինել՝ մի քանի պատճառներով: Նախ՝ բնական է, որ նման որոշումները մեկ օրում չեն կայացվում, այլ երկարատև քննարկումների ու բանակցությունների արդյունք են: Երկրորդ՝ ՀՀ նախագահի հայտարարությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթից, այն է՝ համապարփակ ու բազմավեկտոր համագործակցություն բոլոր հնարավոր գործընկերների հետ:
- Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ Մաքսային միությանն անդամագրվելն ինքին նշանակում է Եվրոպայի հետ հարաբերությունների խզում կամ գոնե սառեցում:
- Իմ խորին համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցումը որևէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում, առավել ևս՝ խզում: Ի վերջո, Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ է և, իմ կարծիքով շարունակելու է ասոցացման և երկխոսության գործընթացները՝ հատկապես հասարակական, քաղաքական ոլորտների կատարելագործման ու զարգացման, ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, ինչպես նաև արժեհամակարգերի ակտիվ փոխանակության տեսակետից: Մեր երկրի դիրքորոշումը հստակ է, և հստակորեն բխում է ՀՀ շահերից, կարծում եմ՝ ԵՄ դիրքորոշումը ևս պետք է շահագրգիռ լինի հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում, իսկ թե ինչ կարծիք ունեն առանձին եվրոպացի փորձագետներ կամ գործիչներ, իրենց իրավունքն է:
-Պարոն Կարապետյան, կարծիքներ են հնչում նաև, թե Հայաստանի վրա ՌԴ կողմից աննախադեպ ճնշումներ են եղել: Դուք այդ կարծիքին չե ՞ ք:
- Պետք է կարողանալ պարզ հաշվարկներ կատարել: Դրանք անիմաստ խոսակցություններ են, քանզի առաջին հերթին գործ ունենք ոչ թե պարտադրված քայլի, այլ սեփական երկրի շահերի ու անվտանգության խնդիրների պարզ հաշվարկների հետ: Ավելին, եթե նույնիսկ ընդունենք, որ Ռուսաստանն առավելապես քաղաքական շահեր ունի, ապա մեր շահերը թե՛ քաղաքական են, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ու հիմքում ունեն ազգային անվտանգության խնդիրները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու բնականաբար ամեն ինչ պետք է արվի այդ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Հիմա ինչպես եք պատկերացնում, որ ռազմական անվտանգության կոնկրետ համակարգի անդամ լինելով՝ Հայաստանը որոշեր մերժել այդ նույն համակարգի տնտեսական հատվածին ինտեգրումը: Այո, առկա էին ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված անհանգստություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից, սակայն ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում գտնվել է լուծման օպտիմալ բանալին: Ի վերջո, մենք միշտ պետք է աչքի առջև ունենանք աշխարհաքաղաքական առկա իրավիճակը. պատերազմ տարածաշրջանում, հոխորտացող ու երկխոսության սկզբունքը մերժող Ադրբեջան, Հայաստանը շրջափակման մեջ պահող Թուրքիա և այլն: Ուրեմն, այս պարագայում առաջնային է դառնում ՀՀ և Արցախի անվտանգության խնդիրը, իսկ մնացյալ հարցերն ուղղակի ածանցվում են դրան:
Վերջապես որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ԵՄ-ն կամ եվրոպական, արևելյան այլ ուժային կենտրոններ ինչ գործիքներով կամ լծակներով էին այլընտրանք առաջարկելու և ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը: Սակայն, նորից եմ կրկնում, սա ոչ մի կերպ չի նշանակում Եվրոպայի հետ հարաբերությունների խզում: Ընդհակառակը, հարկավոր է շարունակել հավասարակշռված քաղաքականությունը, խորացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական, այլև այլ երկրների ու ուժային կենտրոնների հետ և վեկտորը չուղղել միայն մեկ երկրի կամ մեկ կազմակերպության կողմ:
Մեր քայլերը պետք է բխեն բացառապես մեր երկրի շահերից: Աշխարհը շատ բազմազան է, և երկիրը մի թելով չպետք է բավարարվի, այլ պետք է աշխարհի հետ կապված լինենք բազմաթիվ թելերով: Մեզ պետք են ոչ թե հակառակորդներ կամ նեղացած կողմեր, այլ կողմնակիցներ: Ընդ որում, խոսքը միայն ԵՄ կամ այլ ուժային կենտրոնների մասին չէ: Չէ որ նույն ԵՄ անդամ երկրները, որպես ինքնուրույն պետական միավորներ, ունեն իրենց երկրների շահերը, որոնք ոչ միշտ են համընկնում ԵՄ շահերի հետ: Այնպես որ, հնարավորություններ պետք է գտնել զարգացնել նաև հորիզոնական հարաբերությունները այդ երկրների հետ: Առավել ևս, որ դրանցից շատերի հետ բնականոն ու զարգացող տնտեսական հարաբերությունների փորձը կա:
Մասնավորաբար, միայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ կազմել է 157, 2 մլն դոլար, Բելգիայի հետ` 118 մլն, իսկ Բուլղարիայի հետ` 103,7 մլն դոլար: Բնականաբար, հետևողականորեն հարկավոր է շարունակել քաղաքական և տնտեսական սերտ համագործակցությունը ուժային կենտրոնների, գերտերությունների հետ: Մասնավորաբար, կարծում եմ, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով զգալի չօգտագործված ներուժ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, որոնք պետք է առավելագույնս օգտագործել:
Վերջապես հարկավոր է ուսումնասիրել զարգացող երկրներից Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ ներուժը, որը ևս, իմ կարծիքով լիարժեք չի օգտագործվում: Այնինչ, նույն Չինաստանը, եթե այսօր ՀՆԱ ծավալով դեռևս փոքր-ինչ զիջում է ԱՄՆ-ին, ապա առևտրաշրջանառության գծով դարձել է աշխարհում առաջատարը՝ գերազանցելով նույն Միացյալ Նահանգներին: Ավելին, միջազգային փորձագիտական կենտրոնների վերլուծություններով` 2016թ. Չինաստանը կարող է դառնալ համաշխարհային առևտրային գերտերություն, իսկ մինչև 2017թ. Չինաստանի ՀՆԱ-ն կկազմի գրեթե 20 տրլն դոլար՝ գերազանցելով ԱՄՆ ցուցանիշը:
-Իսկ տնտեսական առումով որքանով կարող է Հայաստանի համար շահավետ լինել Մաքսային միությունը:
- Ես ընդամենը մեկ թիվ բերեմ. միության ստեղծումից հետո հենց առաջին տարվա ընթացքում անդամ 3 երկրների միջև առևտրաշարջանառությունն ավելացել է 40%-ով: Ռուսաստանի օգուտները մաքսային միության ստեղծումից հետո գնահատվում են մոտ 400 մլրդ դոլար, մյուս երկուսինը՝ մոտ 16-ական մլրդ դոլար, ինչը մեր նման փոքր երկրների համար շատ մեծ թիվ է: Մենք պետք է հասկանանք, որ այսօր դեռևս մրցունակ չենք մեր արտադրատեսակներով ու դրանց ստանդարտներով` եվրոպական շուկայում դերակատարություն ունենալու համար:
Մյուս կողմից, Հայաստանի առևտրաշրջանառությունը միայն Ռուսաստանի հետ տոկոսային հարաբերությամբ համադրելի է միասին վերցրած ԵՄ անդամ բոլոր 28 երկրների ցուցանիշների հետ: Ավելին, ԵՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը հիմնականում պայմանավորված է հումքային ռեսուրսների (ի մասնավորի` լեռնամետալուրգիայի) և թանկարժեք քարերի արտահանման գործոններով: Այո, հնարավոր է, որ տարիների ընթացքում կունենանք արևելյան, եվրոպական կամ այլ խոշոր շուկաներում առավել մրցունակ ու լայնասպեկտր արտահանման հնարավորություն, բայց դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Այնինչ, այսօր բնականաբար առաջնային խնդիր է ապահովել երկրի տնտեսության կայուն զարգացում, ըստ այդմ էլ՝ մեր հասարակության սոցիալական վիճակի էական ու շոշափելի բարելավում: Իսկ մաքսային միությանն անդամակցումը հնարավորություններ կընձեռի մեծացնել անհամեմատ լայն տեսականու արտադրանքի արտահանման ծավալները, ինչը մեր երկրի ամենացավոտ կողմերից մեկն է: Մեզ մնում է միայն խելացի գտնվել և արդյունավետորեն օգտվել այդ հնարավորությունից: Տեսեք, Doing Business-ի վերլուծությամբ, Հայաստանը հենց արտահանման գծով ունի ամենավատ ցուցանիշը` 139-րդ տեղ: Ի դեպ, սա, երևի թե, համադրելի կարող է լինել միայն ծայրահեղ հետամնաց երկրների ցուցանիշին:
Նույն 2013թ. առաջին կիսամյակի տվյալներով` մեր երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանումը կազմել է ընդամենը 57 մլրդ դրամ, երբ ներմուծման ծավալը եղել է 140 մլրդ: Եվ այս վիճակում մեր երկիրն ինտեգրվում է մի հսկայական շուկայի, որի հետ ստանդարտների համապատասխանության և գոստերի առումով առավել ընդհանրություններ կան, և որտեղ մեր արտադրանքն առավել մրցունակ է: Ուստի, այսպիսով հնարավորություն է ընձեռվում առավել շահեկան վիճակ ունենալ ռուսաստանյան և ՄՄ անդամ մյուս երկրների շուկաներում, ինչն էլ թույլ կտա մեր գործարարներին ավելացնել շրջանառու միջոցներն ու դրանք կիրառել եվրոպական շուկաներում մրցունակ դառնալու ուղղությամբ քայլերում՝ հետևողականորեն շարունակելով ուղիղ հարաբերությունները արևելյան, եվրոպական ու նաև արագ զարգացող այլ երկրների շուկաների հետ: Չմոռանանք նաև, որ Հայաստանի էներգահամակարգի զգալի մասը կառավարվում է ռուսական ձեռնարկությունների կողմից, ինչը տնտեսության ողնաշարն է: Սրան գումարած՝ էներգակիրների, էներգետիկ հումքային ռեսուրսների խնդիրը: Եվ սա էական հնարավորություն է էներգակիրների սակագների առումով առավել շահեկան վիճակում գտնվել, ինչպես ՄՄ անդամ մյուս երկրները: Մյուս կողմից, չպետք է մոռանանք նաև երկաթուղու և կոմունիկացիոն մյուս միջոցների գործոնը, քանի որ հաղորդակցության ուղիների առկայությունն ուղղակի թթվածնի դեր կկատարի շրջափակման մեջ գտնվող մեր երկրի ու մեր տնտեսության համար: Եվ վերջապես Ռուսաստանի Դաշնությունում այսօր ապրում ու աշխատում է շուրջ 2.5 մլն հայ, որոնց մեջ քիչ չեն նաև ՀՀ քաղաքացիները: Սրանք գործոններ են, որոնք կարևոր նշանակություն են ստանում երկրի տնտեսական զարգացման հարցում: Մի խոսքով, խնդիրը երկրի անվտանգության ու զարգացման ապահովումն է, ինչն էլ փորձ է արվում իրականացնել ռազմավարական գործընկերության ամրապնդման և եվրոպական, արևելյան, ինչպես նաև այլ երկրների և ֆինանսական-տնտեսական կենտրոնների հետ երկխոսության ու համագործակցության համադրման միջոցով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
09:35 • 15.11.24 Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները
Իրադարձային
-
11:07 • 15.11.24 Մասկը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. New York Times