ԱՄՆ-ում բազմազավակ հայրը կեղծել է իր մահն ու այլ երկիր փախել

12:32 • 14.11.24

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ Ռայան Բորգվարդտը, որը երեք երեխաների հայր է, կեղծել է իր մահը և փախել արտերկիր, հայտնում է People-ը։

Նշվում է, որ մինչ նրա ընտանիքը սգում էր ենթադրաբար լճում խեղդված տղամարդու մահը, նա արդեն Կանադայում էր։ Բորգվարդտի անհետացումից հետո, որը տեղի է ունեցել նավակով լողալու ժամանակ, ջրասուզակների և հատուկ շների մասնակցությամբ որոնողական աշխատանքները տևել են 54 օր, սակայն արդյունք չեն տվել։

Ի վերջո Բորգվարդտը հայտնաբերվել է Կանադայում։ Ոստիկանությունը պարզել է, որ անհետ կորածը մահը կեղծելուց առաջ գումար է փոխանցել արտասահմանյան բանկային հաշվին, փոխել է էլեկտրոնային փոստի հասցեն և ապահովագրել իր կյանքը 375,000 դոլարով:

Անհետացման օրը նա ջնջել է նաև իր բրաուզերի պատմությունը և փոխարինել համակարգչի կոշտ սկավառակը, իսկ անհետացումից ամիսներ առաջ նոր անձնագիր է ստացել։ Իշխանությունները կարծում են, որ նա փախել է Կանադայից և հիմա Եվրոպայում է: